«Առաջին լրատվական»-ը Երևանի փողոցներում քաղաքացիներից հետաքրքրվեց, թե 2023 թվականին որոնք պետք է լինեն Հայաստանի անելիքները: Գրեթե բոլորի պատասխանում առկա էր «խաղաղություն. Բառը:
«Խաղաղություն, խաղաղություն ու նորից խաղաղություն: Մենք շատ ենք նեղվում այս վիճակից»,-ասաց երևանցի մի կին:
«Կուզեմ միայն, որ մեր երկիրը խաղաղ լինի, խաղաղության մեջ ապրենք, իրար սիրենք ու հարգենք, միասնական լինենք»,-ասաց մեկ ուրիշը:
«Ցանկալի է, որ պատերազմը վերանա, ժողովուրդը լավ ապրի, քաղաքական հարցերը լուծվեն»,-ասաց Մոսկվայից ժամանած մի կին:
Երիտասարդ աղջիկներից մեկն էլ նշեց. «Միայն խաղաղության սպասումներ ունեմ, ուրիշ ոչ մի սպասում չունեմ: Հայաստանի անելիքը սահմաններն ապահովելը պետք է լինի»: