Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին շնորհավորել է Հայ Առաքելական եկեղեցուն և նրա հավատացյալներին Սուրբ Ծննդյան տոնի կապակցությամբ։
Երկրի ղեկավարը «Ֆեյսբուք»-ի իր պաշտոնական էջում շնորհավորական ուղերձ է հղել, որի մեջ, մասնավորապես, ասվում է.
«Ձեզ և ձեր ընտանիքներին, բարության և առաքինության այս սուրբ օրը, որը դուք նշում եք այսօր, մաղթում եմ խաղաղություն, առողջություն և երջանկություն»։