
2022թ. Սուեզի ջրանցքով անցել է 23 հազար նավ, ինչը 15%-ով ավել է նախորդ տարվա ցուցանիշից։ Այս մասին լրագրողներին հայտնել Է Սուեզի ջրանցքի վարչակազմի ղեկավար Ուսամա Ռաբին։
Նրա խոսքով՝ Սուեզի ջրանցքի եկամուտն այս տարի 2021 թվականի համեմատ աճել է 25%-ով՝ հասնելով գրեթե 8 միլիարդ դոլարի։
Դեկտեմբերի 20-ին Եգիպտոսի խորհրդարանը հավանություն է տվել վիճահարույց օրինագծին, որը թույլ է տալիս Սուեզի ջրանցքի ակտիվների վաճառքն ու վարձակալությունը: