
Թուրքիայի իշխանությունները չեն բացառում առաջիկա ամիսներին ուկրաինական ճգնաժամի սրումը, ուստի ինտենսիվ ջանքեր կգործադրեն՝ այն բանակցությունների միջոցով կարգավորելու համար։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Թուրքիայի նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Քալինի՝ Twitter-ում արված հայտարարությանը։
Նա նշել է, որ Ուկրաինայում ռազմական գործողությունները մոտ ժամանակներս կարող են սաստկանալ։ Այդ կապակցությամբ «Թուրքիան կշարունակի ակտիվ ջանքեր գործադրել բանակցային գործընթացի բացման համար բոլոր ուղղություններով ՝ կրակի դադարեցումից մինչև գերիների փոխանակում, հացահատիկի մատակարարումից մինչև միջուկային անվտանգություն»: