Մենք գտնվում ենք ցավալի վիճակում, որը մեր անգործության հետևանքն է: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության(ԱՏՁՄ) գործադիր տնօրեն Հայկ Չոբանյանը:
Չոբանյանը կարծում է, որ այն ծավալի աշխատանքները, որ տարվում են, համեմատած այն կարիքներին, որն ունի մեր երկիրը, դա անգործություն է. «Փակ ճանապարհը ֆիզիկական արտացոլումն է այն իրավիճակի, որում գտնվել ենք 44-օրյա պատերազմից հետո: Մեր ճանապարհը բաց չի եղել, այն ամեն վայրկյան պետք է փակվեր: Թուլացել ենք և ուշադրություն չենք դարձել ակնհայտ երևացող վտանգներին, ցանկացած պահի կարող էր լինել պրովոկացիա»: