Արցախը պաշարված է, դա ռազմական գործողությունների տեսակներից է: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց երգիչ-երգահան Էդուարդ Զորիկյանը:
Երգահանի համար ցավալին այն է, որ Արցախի պաշարման գործողության մեջ մասնակցություն ունի ՌԴ-ն․ «Ուկրաինացին այսօր ձևավորվում է որպես ազգ Համոզված եմ՝ այս պատերազմն ավարտվելու է Ուկրաինայի հաղթանակով: Գալու է ժամանակ, որ Ադրբեջանը ստիպի մեզ խախտել բոլոր ռազմական կանոնները և ամեն գնով պաշտպանվել: Պատերազմը ցանկացած պահի կարող է վերսկսվել և վերածվել ակտիվ պատերազմի»: