Tuesday, 16 04 2024
Քննության ընթացքին հետևել է Սուրեն Պապիկյանը
Թբիլիսիում ծավալվող թեժ իրադարձությունները ունեն տարածաշրջանային ընդգրկում․ հայացք Երևանից
Ուղիղ․ ՀՀ-ում Իրանի դեսպանի ասուլիսը
ՊՆ պաշտոնյան մեղադրվում է մի շարք զորակոչիկների օգտին ապօրինի գործողություններ կատարելու համար 125.000 ԱՄՆ դոլար կաշառք ստանալու մեջ
15:20
ԱՄՆ-ն Իսրայելին ծանուցել է, որ չի մասնակցելու Իրանի դեմ հնարավոր գործողություններին. ABC
Թուրքիան բանակցություններ է վարում ՀԱՄԱՍ-ի հետ
Հայաստանում ԵՄ առաքելության ձեւաչափը փոխվու՞մ է
14:45
«Եվրոպայի շուկան Չինաստանի ավտոմեքենաների հետ պետք է պատրաստ լինի արդար մրցակցության». Շոլց
14:30
Նավթի գներն աճել են- 15-04-24
14:15
Թեհրանում Իտալիայի հյուպատոսությունը ժամանակավոր փակ կլինի
Փորձ է արվում քննարկումից դուրս թողնել էթնիկ հայերի ազատազրկման, անհետացման և բռնագաղթման փաստերը
Ադրբեջանում երեխաներին սովորեցնում են սպանել, վերացնել հայերին, դա Բաքվի ցինիկ ռազմավարությունն է
Հայատյացությունը Ադրբեջանի պետական քաղաքականությունն է. Ալիևը վերջնականապես ջնջում Է հայի հետքը
Եզդիները պայքարեցին Արցախի համար. Ցեղասպանությունը չստորադասեք այժմեական կոնյուկտուրային նպատակներին
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
13:45
«Մենք այլընտրանք չունենք». Գալանտը՝ Օսթինին
13:30
ԱՄՆ-ն այն կարծիքին է, որ Իսրայելի պատասխանն Իրանի հարվածներին կլինի սահմանափակ․ NBC News
13:15
Ռիշի Սունակն Իսրայելին կոչ է անում զսպվածություն ցուցաբերել
Հայաստանը եզդիներին աջակցել և դատապարտել է 2014-ի եզդիների նկատմամբ ցեղասպանությունը․ ԱԳՆ փոխնախարար
Եզդի կանանց իսլամիստները վաճառում են․ 100 հազարավոր կանայք դեռ ճամբարներում են. Բաքոյան
13:00
Օլաֆ Շուլցը Պեկինում հանդիպել է Սի Ցզինպինի հետ
12:45
Ռուսական հակահարձակումը վտանգավոր է Ուկրաինայի համար
Խուզարկություններ ՀՀ առողջապահության նախարարությունում
12:30
Մելանի Ջոլին ողջունել է առաջին կանադացի փորձագետի միանալը ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությանը
Վերականգնվել է տնտեսվարողի կողմից պետությունից թաքցված 848 մլն. դրամի հարկային պարտավորություն
Ռազմավարական հաղորդակցության խնդիրները շատ են. բարեփոխումները սկսված են՝ գործիքներ կներդրվեն
Լռե՛ք և լսե՛ք ձեր իսկ խոսքը 2020թ.-ին և հիմա, բավ է, դուք ձայնից զրկվում եք. Ավինյան
12:25
Ucom ընկերությունը շարունակում է ցանցի վերազինումը
Ի՞նչ կասեր Գաֆեսճյանը՝ քաղաքապետին, ով պաշտոնի է բերել նախկին թաղապետին, որը կալանավորված էր

Սուրբ Ծննդյան հայկական «պարադոքսը

Հունվարի 5-ի երեկոյան հայաստանյան հանրությունը միմյանց ավետում է Փրկչի՝ Հիսուս Քրիստոսի ծննդյան մասին, ընդունելով Մեծ Ավետիսն ու շնորհավորելով միմյանց այդ կապակցությամբ: Նույնը շարունակվում է հունվարի 6-ին, եւ կշարունակվի թերեւս դարձյալ մի քանի օր: Տոնական այդ օրերից անդին սակայն, հայկական հանրության կյանքում գրեթե ոչինչ չի մնում, կամ շատ քիչ բան է մնում այն խորհրդից, որ առկա է Սուրբ Ծննդյան տոնի շրջանակում: Տոն, որ չնայած համատարած շնորհավորանքներին, այդուհանդերձ իր խորհրդով չի դառնում մեր հանրության հավաքական կենսակերպի արժեհամակարգային հիմքերից մեկը, առավելագույնը դիտարկվելով իբրեւ եկեղեցական օրացույցի կարեւոր օրերից, ինչպես ասվում է՝ Տաղավար տոներից մեկը:

Կենսագործունեության մնացյալ հատվածում հայկական հանրության վարքագիծը տրամագծորեն հակառակ է այն արժեհամակարգային շրջանակին, որ պարունակում է Ծնննդյան տոնն ու որի հանրայնացումը թերեւս պետք է լինի ընդհուպ պետական քաղաքականության կարեւոր ուղենիշ, քանի որ Ծննդյան տոնը ոչ թե եկեղեցական օրացույցի, այլ Տիրոջ եւ նրա պատկերով ու նմանությամբ ստեղծված մարդու փոխհարաբերության, այդ փոխհարաբերության հայեցակարգով ձեւավորված հանրային-պետական համակեցության հասնելու ճանապարհային մեկնարկն է: Այդ ամենի փոխարեն, հայկական հանրային-պետական կյանքում գերակշռում են «խզումները», որոնք արժեհամակարգային վակուումի հետեւանք են:

Դրա հետեւանք է եւ այն, որ Միածին Փրկչի ծննդյան առիթով միմյանց շնորհավորող հասարակության անդամները առօրյա կյանքում արդեն մոտ երեք տասնամյակ գտնվում են փրկիչների շարունակական որոնման պրոցեսում, որպեսզի կարողանան որեւէ մեկին պատվիրակել իրենց խնդիրների լուծումը, իսկ հետո ունենան որեւէ մեկը, որպեսզի նրան մեղադրական աթոռին նստեցնեն կամ «խաչը բարձրացնեն» իրենց խնդիրները ոչ բավարար չափով կամ ոչ բավարար ժամանակում լուծելու համար: Այդ իրողությունները արտահայտում են հայ հանրության սոցիալ-հոգեբանական շրջանակի լրջագույն խնդիրներ, բարդույթներ, արատներ եւ խութեր, որոնք ունեն հանգամանալից մասնագիտական դիտարկումների եւ վերլուծությունների կարիք, ինչի համար պահանջվում են կենսունակ ու արդիական թե հասարակական, թե մշակութային, թե հոգեւոր, թե քաղաքական ու տնտեսական ինստիտուտներ:

Ինստիտուտների ճաանապարհ փնտրելու, հարթելու փոխարեն, հայկական սոցիալ-հոգեբանությունն ու հասարակական-քաղաքական իրականությունը շարժվում է փրկիչներ փնտրելու ճանապարհով, այդ ճանապարհին կանգ առնելով տարին մեկ անգամ եւ շնորհավորելով միմյանց Միածին Փրկչի Սուրբ Ծննդյան կապակցությամբ, իսկ հետո անցնելով «սեփական փրկիչների» որոնման ճանապարհին միմյանց «տրորելու» առօրյային: Սա կլիներ հայկական կենսագործունեության պարադոքսը, եթե իր խորությամբ չլիներ ավելի վտանգավոր երեւույթ: Կա շատ մեծ անելիք՝ Սուրբ Ծննդյան խորհուրդը հանրայնացնելու եւ հանրային առօրյայի արժեհամակարգային հիմքում դնելու, ամրացնելու, ու այդ կերպ հանրային կյանքը մտածողության, հոգեբանության եւ մտահայեցողության նոր հարթություն բարձրացնելու համար: Շնորհավոր Սուրբ Ծնունդ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում