Նախօրեին ՖԻԴԵ-ի հրապարակած վարկանիշային աղյուսակում տեղի են ունեցել էական տեղաշարժեր։ Խոսքը վերաբերվում է հատկապես հայաստանցի շախմատիստներին։,Նախորդ տարվա հուլիսին Հնդկաստանում տեղի ունեցած Համաշխարհային օլիմպիադայում մեր հավաքականի փայլուն ելույթից հետո հայաստանցի շախմատիստները զգալի վերելք էին գրանցել ։ Հայաստանի հավաքականի առաջատար Գաբրիել Սարգսյանի անհատական վարկանիշը ավելացել էր միանգամից 13․4 նիշով կազմելով 2711․4 է։ Այս վերելքի շնորհիվ Սարգսյանը դասակարգման աղյուսակում կառաջադիմել էր միանգամից 8 աստիճանով հանգրվանելով 32-րդ հորիզոնականում։ Հիշեցնենք, որ Գաբրիել Սարգսյանը 2022 թվականի ապրիլի սկզբին նվաճել էր Եվրոպայի փոխչեմպիոնի կոչումը։
Մինչ այդ մեր շախմատիստը 2681 անհատակ գործակցով գտվում էր 58-րդ հորիզոնականում։ Փայլուն մրցելույթից հետո Գաբրիել Սարգսյանի անհատական գործակիցն այն ժամանակ ավելացել էր 13․1-ով, ինչի արդյունքում հայ գրոսմայստերը լուրջ վերելք էր գրանցել դասակարգման աղյուսակում։ Մասնավորապես, Հայաստանի հավաքականը առաջատարը նախորդ տարվա մայիսին առաջադիմել էր միանգամից 14 կետով հանգրվանելով 44-րդ հորիզոնականում։ Վերջին ամիսների ընթացքում Գաբրիել Սարգսյանի անհատական գործակիցը նվազել է մոտ 13 նիշով և հիմա 2699 է։ Ներկայում Հայաստանի հավաքականի առաջատարը ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում 41-րդն է։ Դասակարգման աղյուսակում աննախադեպ անկում է ապրել հայկական շախմատի նախկին առաջատար Լևոն Արոնյանը։ Նախորդ տարվա ապրիլի 1-ին ՖԻԴԵ-ի հրապարակած դասակարգման աղյուսակում Արոնյանը 2785 անհատական գործակցով 4-րդ հորիզոնականում էր։ Շրջանցելով ԱՄՆ-ը ներկայացնող մեկ այլ գրոսմայստերի Ֆաբիանո Կարուանային, Արոնյանը դարձել էր այս երկրի հավաքականի առաջին համարը։ Այս դիրքում սակայն Արոնյանը երկար չմնաց։ Արդեն մայիսին Արոնյանի անհատական գործակիցը նվազել էր 19․6-ով։ Մայիսի 1-ի դասակարգման աղյուսակում Լևոն Արոնյանը 9-րդ հորիզոնականում էր։ Եվ ահա, 2023 թվականի հունվարին արդեն 2735 գործակցով Լևոն Արոնյանը միայն 17-րդ է։ Վատ ելույթներիհետևանքով հայազգի գրոսմայստերը դուրս է մղվել ԱՄՆ-ի հավաքականից։ Ավելին Արոնյանը մոտ է նաև շախմատային էլիտայից դուրս մղվելուն։ Այս պահին Արոնյանը Հայաստանի հավաքականի առաջատար Գաբրիել Սարգսյանին գերազանցում է 36 նիշով։
Կա հավանականություն, որ այս տարի մեր առաջատարը անհատական գործակցով կգերազանցի Արոնյանին։ ՖԻԴԵ-ի Դասակարգման աղյուսակում այսօր Լևոն Արոնյանին գերազանցում են ամերիկացիներ Դոմինգեսրը, Ուեսլի Սոն Հիկարու Նակամուրան և վերջապես Ֆաբիանո Կարաունան։ Վերջինս վաստակելով 8․5 միավոր անցյալ տարի ԱՄՆ-ի առաջնությունում նվաճել էր չեմպիոնի կոչումը։ Հիշեցնենք, որ Արոնյանը Համաշխարհային օլիմպիադայում ելույթ ունեցավ ԱՄՆ-ի հավաքականի կազմում աչքի ընկնելով անկայուն ելույթով։ Ինչևէ, ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակի առաջին տասնյակում են նորվեգացի Մագնուս Կարլսենը, չինացի Դին Լիրենը, ռուսաստանցի Յան Նեպոմնյաշչին, Ֆրանսիայի ներկայացուցիչ Ալիռեզա Ֆիրուջան, ամերիկացիներ Հիկարու Նակամուրան ու Ֆաբիանո Կարուանան, հոլանդացի Անիշ Գիրին, ամերիկացի Ուեսլի Սոն, հնդիկ Վիշի Անանդը եւ ռուսաստանցի Սերգեյ Կարյակինը։ Բացի Գարբրել Սարգսյանի Հայաստանը ՖԻԴԵ-ի դասկարգման աղյուսակում ունի ևս մեկ ներկայացուցիչ։
22-ամյա Հայկ Մարտիրոսյանը 2682 գործակցով 57-րդ հորիզոնականում է։ Վերջինս 5 ամիս առաջ 2666 գործակցով միայն 81-րդն էր։ Վերջինս շրջանում Մարտիրոսյանի գրանցած արդյունքը կարելի է որակել փայլուն։ 2022 դեկտեմբերի Մարտիրոսյանը դարձավ բլից շախմատի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր։ ՖԻԴԵ-ի կանանց դասկարգման աղյուսակում Հայաստանն ունի 4 ներկայացուցիչ։ Մեր հավաքականի առաջատար Էլինա Դանիելյանը 35-րդն է, Մարիամ Մկրտչյանը 69-րդը, իսկ Լիլիթ Մկրտչյանը՝ 70-րդը։ ԱննաԱսրգսյանն այս պահին 85-րդն է։