Արցախի շրջափակումից հետո Իրանը վերանայեց իր դիրքորոշումը` դատելով դրա արդունքներից, որը սպասվում է Իրանին: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց «Արաքս» թերթի խմբագիր Մովսես Քեշիշյանը:
Նրա խոսքով` Իրանը մատ թափ տվեց բոլոր այն երկրների նկատմամբ, ովքեր կողմ են Զանգեզուրի միջանցքի ծրագրին. «Միջանցքը Իրանի համար կարմիր գիծ է»:
Քեշիշյանը նշեց, որ իրանահայ համայնքը իր հայրենակիցների ցավակիցն է, բայց նկատի ունենալով Իրանի տագնապալի մթնոլորտը` խուսափում են ակցիաներից. «Իրանի տագնապալի մթնոլորտը սահմանփակում է իրանահայերին փողոց դուրս գալ: Թեհրանում հնարավոր չէ ցույցի դուրս գալ, իրանահայերը Լաչինի հարցը բարձրացնում են մամուլով»: