Wednesday, 24 04 2024
Թուրքիայի քրդամետ կուսակցություններն ու կազմակերպությունները Անկարային կոչ են արել դադարեցնել Հայոց ցեղասպանության ժխտողականությունը
17:50
Պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ Կանադայի վարչապետի ուղերձը
17:50
Անկարայում տեղի կունենա Թուրքիայի և Գերմանիայի նախագահների հանդիպումը
Վրաստանի վարչապետը կմասնակցի հակա-ԼԳԲՏ համաժողովի
Այրվել է մոտ 50 հա չոր խոտածածկույթ
17:26
Միացյալ Թագավորությունը կմեծացնի իր ռազմական բյուջեն
17:20
Թալիբները մտադիր են հատուկ ստորաբաժանում ստեղծել ԻՊ-ի դեմ պայքարելու համար
17:10
Չինաստանը դեմ է հանդես եկել ԱՄՆ-ի նոր օրինագծում Թայվանի վերաբերյալ դրույթներին
Ուղիղ․ Այսօր Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցն է
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մոսկվայի Սուրբ Պայծառակերպության Մայր տաճարում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված պատարագ է մատուցվել
16:50
Կոնգոյում կապիկի ծաղիկի համաճարակ է հայտարարվել
«Հայաստանը պետք է վերացնի խաղաղության պայմանագրին խանգարող իրավական խոչընդոտները. Ալիևի ներկայացուցիչ
Ալիեւի «ձիով քայլը»
16:24
Լոնդոնում չորս մարդ է վիրավորվել պալատական հեծելազորի նժույգների փախուստի պատճառով
Բոլոր թելերով եմ կապված Ցեղասպանության հետ. այն պետք է դառնա ՀՀ անվտանգության անբաժանելի տարր
Ադրբեջանում կայացել է Իլհամ Ալիևի և Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովի հանդիպումը
Իշխանությունը պետք է քայլեր ձեռնարկի՝ փրկվելու ռուս-քեմալական աքցանից
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների ոգեկոչման արարողություն
Հայոց Ցեղասպանության 109-րդ տարելիցի օրը հիշատակվեց և ոգեկոչվեց Շիրակի մարզում
Հայ ժողովուրդը կրկին պայքարում է ատելության դեմ. Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատի նախագահ
15:54
Աբխազիան հարգում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը
Ադրբեջանը կանգ չի առնում, որովհետև կա անպատժելիության մթնոլորտ․ Ժան- Լյուկ Մելանշոն
15:50
Հայ ժողովուրդը վերապրել է 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը և 21-րդ դարի առաջին էթնիկ զտումը․ Նատալի Լուազոն՝ Եվրոպական խորհրդարանի լիագումար նիստում
Պեսկովը տեղյակ չէ ՌԴ Պն փոխնախարարի պետական դավաճանության մեղադրանքից
ՌԴ ՊՆ փոխնախարարը կասկածվում է պետական դավաճանության մեջ
15:20
ԱՄՆ պետքարտուղարը ժամանել է Շանհայ
Նոյեմբերյանում տեղի ունեցած առերևույթ խուլիգանության դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել, 5 անձ ձերբակալվել է. ՔԿ
Մատվիենկոն Ազգային ժողովին հորդորում է Ալեն Սիմոնյանին «մրցագորրգ հրավիրել». խնդիրը նրա անձի՞, թե՞ իշխող քաղաքական ուժի հետ է
«Արդեն բոլոր կարմիր գծերն անցել է»․ Մատվիենկոն՝ Ալեն Սիմոնյանի մասին

Ուկրաինայի ԱԳՆ-ը ակնկալում է ամերիկյան Patriot-ի տեղակայումը հնարավորինս շուտ

Արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան ասել է, որ Ուկրաինային անհրաժեշտ են հնարավորինս շատ ՀՕՊհամակարգեր:

Ուկրաինան ակնկալում է ամերիկյան Patriot հակաօդային պաշտպանության համակարգերի տեղակայումը որքանհնարավոր է շուտ։ Այս մասին հայտարարել է արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան։

Ըստ նրա՝ Ուկրաինայի առաջնորդների և դաշնակիցների միջև շփումը ցույց է տվել, որ Ուկրաինայի գործընկերներըպատրաստ են անհրաժեշտ օգնություն ցուցաբերել: Խոսքն առաջին հերթին Ուկրաինային զգալի ռազմականաջակցության մասին է։ «Անցյալ տարին ավարտեցինք կարեւորագույն որոշմամբ՝ Ուկրաինային տրամադրելուամերիկյան Patriot համակարգեր, ինչպես պայմանավորվել էին Ուկրաինայի և Միացյալ Նահանգների առաջնորդներՎլադիմիր Զելենսկին և Ջո Բայդենը։ Մենք մեծապես գնահատում ենք Միացյալ Նահանգների այս քայլը։ Մենքակնկալում ենք Patriot-ի տեղակայում որքան հնարավոր է շուտ։ Այդ համակարգերի տեղափոխմաննախապատրաստական աշխատանքներն արդեն սկսվել են»,-ասել է Կուլեբան:

Վերջինիս փոխանցմամբ՝աշխատանքներ են տարվում արևմտյան զենքի նոր տեսակների մատակարարմանուղղությամբ. «Առաջին հերթին մենք խոսում ենք արևմտյան ոճի տանկերի և այլ զրահատեխնիկայի շուրջ»։

Ուկրաինայի ԱԳՆ ղեկավարը շնորհակալություն է հայտնել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգինդաշինքի բոլոր անդամներին ուղղված կոչի համար՝ առավելագույնի հասցնելու իրենց «գործնական ներդրումըՈւկրաինայի պաշտպանության ամրապնդման գործում»։

«Ուկրաինան հնարավորինս շատ բարձր տեխնոլոգիական ՀՕՊ համակարգերի կարիք ունի, մենք բանակցում ենք ոչմիայն Patriot նոր մարտկոցների, այլ նաև NASAMS, Iris-T, Crotale նոր համակարգերի մատակարարման շուրջ։ Մենքերախտապարտ ենք Միացյալ Նահանգներին, Գերմանիային, Նորվեգիային և Ֆրանսիային արդեն ընդունվածորոշումների համար։ Աշխատում ենք արագացնել նման որոշումները»,- ասել է Դմիտրի Կուլեբան:

Patriot-ի ի դեմ զենք չկա

ՆԱՏՕ-ում ԱՄՆ նախկին դեսպան և Ուկրաինայում ԱՄՆ Պետդեպարտամենտի նախկին հատուկ ներկայացուցիչԿուրտ Վոլքերը Espreso հեռուստաալիքին տված հարցազրույցում նշել է, որ Ռուսաստանը Patriot-ի դեմ հաղթաթուղթչունի։

«Նրանք մարտի դաշտ են բերել իրենց ողջ ուժերն ու տեխնիկան, որ հիմա ունեն։ Միակ բանը, որ կարող են անելէսկալացիայի համար, միջուկային և կենսաբանական զենքի օգտագործումն է, որով նրանք գիտեն, որ կկործանենիրենց՝ անբնակելի դարձնելով տարածքը, որը նրանք փորձում են նվաճել, և առաջացնել այլ երկրների անհապաղարձագանքը: Կարծես թե ռուսները չեն պատրաստվում դա անել», – ասել է Կուրտ Վոլքերը:

Նա նաև նշել է, որ Ուկրաինային անհրաժեշտ են Patriot համակարգերը, որոնք «կօգնեն պաշտպանելքաղաքացիական բնակչությանը և ենթակառուցվածքները»։

Այն, որ Հյուսիսատլանտյան դաշինքի երկրները պետք է մի քանի անգամ մեծացնեն ռազմական օգնություննՈւկրաինային, հաշվի առնելով նոր խոշոր հարձակման սպառնալիքը, հունվարի 4-ին «Ուկրինֆորմ»-ին տվածմեկնաբանությունում նշել է Լեհաստանի ցամաքային զորքերի նախկին հրամանատար, նախկին Պաշտպանությանփոխնախարար, գեներալ Վալդեմար Սկրժիպչակը:

«ՆԱՏՕ-ն այժմ պետք է որոշում կայացնի Դաշինքի բոլոր անդամ երկրների, այդ թվում՝ ԱՄՆ-ի ամբողջականմոբիլիզացիայի մասին՝ Ուկրաինային ռազմական օգնությունը մի քանի անգամ ավելացնելու նպատակով։Ուկրաինացիները պետք է ավելի շատ զենք ու զինամթերք ունենան, քան հիմա»,- ընդգծել է գեներալը։

Ի՞նչ հավելյալ ռազմական տեխնիկա է հարկավոր բացի Patriot-ից

Քաղաքագետ Ջեյսոն Ջեյ Սմարթը նշում է, որ ԱՄՆ-ն Ուկրաինային է փոխանցում հակաօդային պաշտպանությանհամակարգերից լավագույնը՝ Patriot-ը։

«Այս որոշումը կայացնելու համար ժամանակ պահանջվեց, բայց նաև կարևոր է հասկանալ, որ Patriot զենիթահրթիռային համակարգեր արտադրողը պետք է հաշվի առնի հենց Միացյալ Նահանգների կարիքները», – «Ամերիկայի ձայնին» ասել է Ջեյսոն Ջեյ Սմարթը:

Նա կարծում է, որ այդ զենքերը նախատեսված են ուկրաինական քաղաքները ռուսական օդային հարձակումներիցպաշտպանելու համար։ Այնուամենայնիվ, Կիևի արևմտյան գործընկերները պետք է մտածեն Ուկրաինայի Զինվածուժերն ուժեղացնելու համար այլ սպառազինությունների, այդ թվում՝ ավելի մեծ հեռահարության հրթիռներիփոխանցման շուրջ։

«Կարելի է խոսել մինչև երեք հարյուր կիլոմետր հեռահարությամբ ATACMS հրթիռների, ուկրաինական ռազմականուղղաթիռների և ինքնաթիռների համար նախատեսված Hellfire հրթիռների, հետախուզական և հարվածայինանօդաչու թռչող սարքերի, Ազգային գվարդիայի և բանակային կազմավորումների տարբեր փոքր զենքերի մասին», – ընդգծում է Ջեյսոն Ջեյ Սմարթը:

Ռազմական նպատակներ

Քաղաքագետ Դմիտրի Վորոնկովը նշում է, որ Patriot համակարգը Ուկրաինային տրամադրելը ռազմական ևքաղաքական նպատակ է հետապնդում։

«Ռազմական առումով Արևմուտքը շահագրգռված է, որ հաղթի Ուկրաինան։ Քաղաքական առումով Չինաստանի հետհամագործակցության համատեքստում պետք է լինի Ռուսաստանի թուլացումը։ Patriot համակարգերը Արևմուտքի, ժողովրդավարության և մարդու իրավունքների պաշտպանության խորհրդանիշն են։ Իհարկե, Արևմուտքը պետք էորոշ քայլեր ձեռնարկի այս կարգավիճակը հաստատելու համար»,- «Ամերիկայի Ձայն»-ի ռուսական ծառայությաննասել է Դմիտրի Վորոնկովը։

Քաղաքագետը նշում է, որ Ուկրաինային հաղթանակի համար անհրաժեշտ է նաև ակտիվացնել Patriot, HIMARS, արևմտյան տեսակի ինքնաթիռների և այլ սարքավորումների մատակարարումը, ինչպես նաև մեծացնելՌուսաստանի նկատմամբ պատժամիջոցները։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում