ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը յոթերորդ անգամ և երրորդ օրն անընդմեջ չի կարող խոսնակ ընտրել և սկսել աշխատանքը։
Հանրապետական մեծամասնության առաջնորդ Քևին Մաքքարթին կրկին չի կարողացել ստանալ անհրաժեշտ՝ 118 ձայն։ Մաքքարթին հավաքել է 201 ձայն։ Դեմոկրատական փոքրամասնության բոլոր 212 անդամները քվեարկել են իրենց առաջնորդ Հաքիմ Ջեֆրիսի օգտին։
Հանրապետական Մեթ Գետցն էլ քվեարկել է նախկին նախագահ Դոնալդ Թրամփի օգտին, որը չի մասնակցում ընտրություններին։