Thursday, 28 03 2024
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ
20:40
Սևաստոպոլում ռազմական ինքնաթիռն ընկել է ծովը
Ռուսաստանցիները կորցնում են հետաքրքրությունը Դուբայի նկատմամբ
Ադրբեջանը հրաժարվում է սահմանազատումից՝ Հայաստանին ներկայացնելով ահաբեկիչ և օկուպանտ
Հայկական լեռնաշխարհը պատմականորեն եղել է համաշխարհային քաղաքակրթությունների խաչմերուկ. ՀՀ նախագահ
ԿԳՄՍ նախարարն ու փոխնախարարն այցելել են «Թատրոն տանիքում» այլընտրանքային թատրոն
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԺ պատգամավորներն աշխատանքային այցով կգործուղվեն Բեռլին
ՀՀ կառավարության ուղարկած մարդասիրական օգնությունը հասել է Եգիպտոս. 1– 2 օրում կփոխանցվի Գազայի բնակիչներին
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Եվրոպական խորհրդի քաղաքական եւ անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան
Սահմանամերձ գյուղերում բնակարան կառուցելու համար պետական աջակցության ծրագրով նախորդ տարի հաստատվել է 280 շահառուի հայտ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ուղիղ. այսօր Ավագ Հինգշաբթի է. ոտնլվայի արարողություն և խավարման կարգ Անթիլիայում
18:50
Ռուսաստանը պատրաստվում է նոր մեծ հակահարձակման
«Կովկասի գերուհու» տնօրենը 11մլն․ դրամ է հափշտակել
Համոզված եմ մենք կունենանք սերունդ, որը կապրի ԵՄ անդամ Հայաստանում. Էդգար Առաքելյան
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
18:40
ԵՄ-ը մինչև ապրիլ կներկայացնի Ուկրաինային սպառազինությունների մատակարարման պլանը

Իրանցի գեներալի զգուշացումը Բաքվին. «բարձի» չտրվելու հրամայականը

Իրանական լրատվամիջոցները տարածում են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի բարձրաստիճան զինվորական, գեներալ Ալիռեզա Թանհայի հայտարարությունը, որ գեներալը արել է Հեղափոխության պահապանների կորպուսի հատուկ ստորաբաժանումների հրամանատար, 2020 թվականի հունվարի 3-ին ԱՄՆ նախագահ Թրամփի հրահանգով Բաղդադում սպանված գեներալ Սոլեյմանիի մահվան տարելիցին: Գեներալ Թանհայը, ըստ իրանական լրատվամիջոցների, ասել է, որ Ադրբեջանը պետք է դասեր քաղի ուկրաինական պատերազմից և չկրկնի Իրաքի նախկին նախագահ Սադամ Հուսեյնի սխալը, որը հարձակվել էր Իրանի վրա, մտածելով, թե երկրի ներսում տարբեր էթնիկ խմբերի առկայությունը պառակտել է Իրանը և չի լինի միասնական դիմադրություն: Իրանի բարձրաստիճան զինվորականների այդօրինակ հայտարարությունները, ուղղված Ադրբեջանին, նոր բան չեն: Երբեմն նաև իրանական սոցցանցային տիրույթում գործող ոչ պաշտոնական հաղորդակցային միջոցներ տարածում են անգամ մտքեր, արտահայտություններ, որոնք չեն ստանում պաշտոնական հաստատում: Բայց, որ Թեհրանի ու Բաքվի միջև կա բավականին զգայուն նյարդային գիծ, լուռ և հաճախ նաև բարձրաձայն հնչող լարվածություն, անկասկած է:

Միևնույն ժամանակ սակայն, անկասկած է նաև, որ Իրանն ու Ադրբեջանն ունեն սերտ գործակցության բազմաթիվ թելեր: Իրանից հնչող զգուշացումները սակայն պայմանավորված են ոչ թե հենց Ադրբեջանից բխող որոշակի ռիսկերով, այլ այն հանգամանքով, որ Ադրբեջանը կարող է դիտարկվել գործիք այլ խաղացողների ձեռքին, որոնք ցանկանում են ճնշել Իրանը, արգելակել միջուկային զենքի ստեղծման գործընթացը, որն ըստ տարբեր գնահատականների հասել է եզրափակիչ փուլ, և միևնույն ժամանակ ընդհանրապես Իրանը բերել իրենց ազդեցության դաշտ, ներկայումս նաև խափանելով ավելի սերտացող ռուս-իրանական ռազմա-քաղաքական, տնտեսական գործակցությունը: Իրանի հարցում առանցքային նշանակություն ունի նաև Չինաստանի գործոնը, մասնավորապես՝ Իրանի հանդեպ ազդեցությունը դիտարկվում է Չինաստանի աշխարհաքաղաքական և աշխարհատնտեսական ազդեցության աճը զսպելու և կասեցնելու համատեքստում: Իսկ հայտնի է, որ ԱՄՆ-ը հենց օրերս հերթական անգամ հայտարարեց, որ Չինաստանն է դիտարկում իր համաշխարհային տնտեսա-քաղաքական և ռազմա-քաղաքական գերակայության գլխավոր մրցակից: Ադրբեջանի հասցեին Իրանից հնչող հայտարարություններն ուղղված են իհարկե Բաքվին՝ «գայթակղության չտրվելու» հաղորդագրությամբ, միաժամանակ նաև ավելի լայն ուժային խաղացողների, այդ թվում ոչ միայն ԱՄՆ, այլ նաև Իսրայելը, Բրիտանիան, և մասնակիորեն նաև Թուրքիան, որը ևս հազիվ թե ձգտի Իրանի հետ ռազմական բախման՝ թեկուզ Ադրբեջանի միջոցով, բայց ի վերջո կարող է ներքաշվել որոշակի հանգամանքների հորձանոտ, հատկապես 2023 թվականի վերարտադրության խնդրի պարագայում, որ կա Էրդողանի առաջ: Այդ իմաստով, Ադրեջանին զսպելու Իրանի ձգտումը անշուշտ արժեքավոր է Հայաստանի ու Արցախի համար՝ ընդհանուր ռեգիոնալ իրողությունների, նաև անմիջականորեն Իրանի հյուսիսային սահմանակից ռեգիոն Սյունիքի հանդեպ հնարավոր մարտահրավերների առնչությամբ:

Միևնույն ժամանակ սակայն, այդ հանգամանքը ամենևին չի կարող լինել «բարձ», որի վրա մենք կարող ենք դնել մեր գլուխը: Որովհետև, նույն տրամաբանությամբ, Ադրբեջանը կարող է նաև դիտարկել Թեհրանի ու Ռուսաստանի հետ պայմանավորվելու հնարավորությունը: Ու, քանի որ խոշոր հաշվով երեքի համար էլ անցանկալի է մեծ ռազմական բախումը, բոլորովին բացառված չէ «փոքր պայմանավորվածությունների» մոդելի աշխատանքը, այդ թվում Թուրքիայի ներգրավումով: Այլ կերպ ասած, իրանցի գեներալների հայտարարությունները կարող են բավականին բարեհունչ լինել մեր ականջների համար, սակայն դրանք գործնականում ավելի շուտ առիթ են հնարավորինս խորը դիտարկել իրավիճակի մոտիվացիոն հիմքերն ու առավել լավ տեսնել ու զգալ դրանցով պայմանավորված հնարավոր մարտահրավերները, հակազդելու մեր հնարավորություններն արդյունավետ օգտագործելու համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում