Արցախն այսօր կարող էր ինքնաբավ լինել. Ագրարային համալսարանը փակվեց, որովհետև Արայկ Հարությունյանն այդպես էր ուզում: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց տնտեսագետ, Ստեփանակերտի Մեսրոպ Մաշտոցի անվան համալսարանի տնտեսագիտության ամբիոնի դասախոս Արթուր Գրիգորյանը:
Ըստ Գրիգորյանի` ագրարային Արցախում Ագրարային համալսարանի փակումը այս աղետի սկիզբն էր. «Այլևս թղթի վրա նկարելով հնարավոր չէ արդյունք ունենալ, շրջափակման վտանգը միշտ լինելու է»: