
Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը հունվարի 5-ին, ժամը 16։34-ին ահազանգ է ստացել, որ Տաշիր քաղաքի Երևանյան փողոցի թիվ 70 հասցեի մոտակայքում այրվում է ավտոտնակ։
Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի երկու մարտական հաշվարկ:
Ըստ աղբյուրի՝ հրդեհը մեկուսացվել է ժամը 16։50-ին, մարվել՝ 17։41-ին։ Այրվել են ավտոտեխսպասարկման կետի (160 քմ) տանիքի փայտե կառուցատարրերը՝ մոտ 120 քմ և պահեստամասեր։