Tuesday, 21 03 2023
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ կուսակցության վարչության նիստ
Ռուս-ադրբեջանական արշավը՝ ԵՄ դիտորդության դեմ
Տարոն Միրոյանն ու Դավիթ Դալլաքյանը հարցաքննվել և ազատ են արձակվել
23:10
«Չինաստանը Ռուսաստանին ռազմական հանցագործությունների դիվանագիտական ​​ծածկոց է ապահովում». Բլինքեն
Թուրքիան «պլստու՞մ» է չին-ռուսական ծրագրերից․ Էրդողանը հայտարարել է
23:00
ԵՄ-ն կարող է պատժամիջոցներ կիրառել Վրաստանի ու Մոլդովայի ռուսամետ օլիգարխների դեմ
«Առաջին» լրատվական-վերլուծական թողարկում
Նորիկ Սարգսյանը նշանակվել է Ճանապարհային ոստիկանության պետ
Թուրքիայի դերի թուլացումը Հրվ. Կովկասում հզորացնելու է Արևմուտքի դերը
22:15
Ղրիմում քաղաքացիական բնակչության համար արյան և դեղամիջոցների պակաս կա
Լավրովի նշած անվտանգային ճարտարապետության մեջ Հայաստանը չունի որևէ տեղ և դեր
21:50
Ամերիկյան կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել Բլինքեն-Ալիև հեռախոսազրույց
Էրդողանը պաշտոնապես գրանցվել է որպես Թուրքիայի նախագահի թեկնածու
Վրաստանի խորհրդարանը վերադարձնում է ապաօլիգարխացման օրենքը
Վարչապետն ընդունել է Գերմանիա-Հարավային Կովկաս պատգամավորական պատվիրակությանը
ՀՀ գլխավոր դատախազն ԱՄՆ դեսպանի հետ քննարկել է փոխգործակցության զարգացմանը վերաբերող հարցեր
Բոլորը համակերպվել են, որ էսկալացիան անխուսափելի է. պատրաստվում են լուռ հետևել
ԼՂ-ում և Լաչինի միջանցքում միջազգային փաստահավաք առաքելությունը հրամայական է. ԱԳ փոխնախարարը՝ ԳԴՀ խորհրդարանականներին
Բաքուն բացահայտ ցույց է տալիս, որ մերժում է Արցախի հետ բանակցությունները. Արցախի ԱԳՆ
20:30
Սթոլթենբերգն ակնկալում է, որ Ֆինլանդիան ՆԱՏՕ-ի անդամ կդառնա մինչև Թուրքիայի խորհրդարանական ընտրությունները
ՔՊ-ն ՄԻՊ թեկնածու է առաջադրել Անահիտ Մանասյանին. Հայկ Կոնջորյան
20:10
Պուտինը հայտարարել Է Ռուսաստանի և Չինաստանի էներգետիկ փոխգործակցության ընդլայնման մասին
20:00
Պենտագոնը ծրագրում է աշնանը սկսել Abrams տանկերի մատակարարումն Ուկրաինային
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:40
Իտալիան աջակցում է Արևմտյան Բալկանների անդամակցությանը Եվրամիությանը
19:30
Կրեմլում կայացել է Պուտինի և Սի Ծինփինի պաշտոնական հանդիպման արարողությունը
19:20
ԱՄՆ պետդեպն իր զեկույցում անդրադարձել է ադրբեջնական զինուժի վայրագություններին Հայաստանի դեմ ագրեսիայի ընթացքում
19:10
Բրիտանիայում հայտարարել են, որ Իսրայելի հետ դիմակայում են Իրանի քայքայիչ ազդեցությանը տարածաշրջանում
Իսրայելի խորհրդարանը չեղարկել է Արևմտյան ափից հրեական չորս բնակավայրերի տարհանման ծրագիրը
18:50
Ճապոնիայի վարչապետը ժամանել է Կիև

Սարուխան համայնքին պատճառված վնասը կվերականգնվի

Սարուխան համայնքի ղեկավարի պաշտոնակատար Լ.Ա.-ն, 2017 թվականի սեպտեմբերի 7-ից մինչև 2018 թվականի հոկտեմբերի 27-ը, իրավասու լինելով վերահսկելու համայնքի բյուջեի կատարումը, իր ծառայողական պարտականությունները չի իրականացրել:

Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի ընթացքում փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ 2012 թվականից մինչև 2017 թվականի ապրիլի 18-ն ընկած ժամանակահատվածում, Սարուխանի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Է.Վ.-ն` որպես տրանսպորտային միջոցների գույքահարկ, հավաքագրել է 13 մլն 508 հազար 328 դրամ և հափշտակել: Այնուհետև, որպես վնասի վերականգնում, համայնքապետարանի առաջին կարգի մասնագետ Ի.Բ.-ին է տվել նշված գումարը և տույժ-տուգանքի 14 մլն 113 հազար 894 դրամը:

Իր հերթին Ի.Բ.-ն, 2016 թվականի նոյեմբերի 1-ից մինչև 2017 թվականի սեպտեմբերն ընկած ժամանակահատվածում, Սարուխան համայնքի ղեկավար Հ.Չ.-ի դրդչությամբ, հետագայում գումարը վերադարձնելու պայմանով, հավաքագրված գումարներից համայնքի բյուջե չմուտքագրելով յուրացրել է առանձնապես խոշոր չափերով՝ 5 մլն 950 հազար դրամ և հանձնել է համայնքի ղեկավար Հ.Չ.-ին (Հ.Չ.-ն մահացել է 2017 թվականին, և նշված գումարը չի վերադարձվել): Իսկ Ի.Բ.-ն, 2017 թվականի սեպտեմբերի 7-ից մինչև 2017 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում, գումարներից հափշտակել է ևս 11 մլն 934 հազար 454 դրամ:

2017 թվականի սեպտեմբերի 7-ից մինչև 2018 թվականի հոկտեմբերի 27-ն ընկած ժամանակահատվածում, Սարուխան համայնքի ղեկավարի պաշտոնակատար Լ.Ա.-ն, տեղյակ լինելով վերը նշվածի մասին, խմբային շահերից ելնելով, իր ծառայողական պարտականությունները դիտավորությամբ չի կատարել, այն է՝ պատշաճ հսկողություն չի իրականացրել համայնքի բյուջեի կատարման նկատմամբ և ոչ մի միջոց չի ձեռնարկել նշված գումարը համայնքի բյուջե վերադարձնելու ուղղությամբ: Արդյունքում, Սարուխան համայնքի օրինական շահերին պատճառվել է առանձնապես խոշոր չափերի՝ 17 մլն 884 հազար 454 դրամ գույքային վնաս:

Սարուխանի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Է.Վ.-ին և նույն համայնքապետարանի առաջին կարգի մասնագետ Ի.Բ.-ին մեղադրանք է առաջադրվել 18.04.2003 թվականին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերով յուրացում):

Հիմնավորվել է նաև, որ 2016 թվականի նոյեմբերի 1-ից մինչև 2017 թվականի սեպտեմբերն ընկած ժամանակահատվածում, Սարուխան համայնքի ղեկավար Հ.Չ.-ն կատարել է 18.04.2003 թվականին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցանք (առանձնապես խոշոր չափերով յուրացման դրդչություն), սակայն նկատի ունենալով, որ նա 2017 թվականի օգոստոսի 29-ին մահացել է, որոշում է կայացվել մահվան հիմքով նրա նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնել: Դատաքննության ընթացքում՝ 2019 թվականի հոկտեմբերի 27-ին, համայնքապետարանի առաջին կարգի մասնագետ Ի.Բ.-ն ևս մահացել է. որոշում է կայացվել քրեական հետապնդումը դադարեցնել:

Սարուխանի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Է.Վ.-ն վերականգնել է իր կողմից պատճառված վնասը: Նրա նկատմամբ կիրառվել է համաներում: 2022 թվականի հոկտեմբերի 28-ին Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի դատարանի կայացրած դատավճռով՝ Սարուխանի համայնքապետի պաշտոնակատար հանդիսացած Լ.Ա.-ն մեղավոր է ճանաչվել 18.04.2003 թվականին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության կատարման մեջ (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) և նրա նկատմամբ որպես պատիժ նշանակվել է տուգանք՝ 250 հազար դրամի չափով:

Համայնքին պատճառված վնասը վերականգնելու նպատակով քաղաքացիական հայց հարուցելու համար Գեղարքունիքի մարզի դատախազությունը համապատասխան միջնորդություն է ներկայացրել Գեղարքունիք մարզի Գավառի համայնքապետարան:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում