Thursday, 30 03 2023
Արցախը գերեվարված է. Մեծ Բրիտանիայի հայ համայնքը մտահոգված է՝ հերթը կհասնի Հայաստանին
Ալեն Սիմոնյանի աշխատանքային այցը Գերմանիա ամփոփվել է հայ համայնքի հետ հանդիպմամբ
ԱՄՆ-ն ու Իսրայելը Իրանի դեմ հարձակում իրականացնելու հարցում տարակարծիք են. այդ սցենարի դեպքում կտուժի նաև Հայաստանը
Ադրբեջանն Արցախում կրկին խախտել է հրադադարը. թիրախում քաղաքացիական անձինք են
Էդգար Ղազարյանը հանդիպման առաջարկով դիմել է ԱԺ իշխող խմբակցությանը
Զգուշացում գյուղատնտեսներին. սպասվում է օդի ջերմաստիճանի կտրուկ անկում
14:30
Կալիֆորնիայի նահանգային խորհրդին է ներկայացվել Լաչինի միջանցքի շրջափակումը դատապարտող միջոց
14:25
Եղանակը աշխարհում – ՄԱՐՏ 31, 2023
14:20
Հռոմի Պապը հոսպիտալացվել է
14:10
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Թուրքական ընդդիմությունը չի կարողացել համաձայնության գալ միասնական թեկնածուի շուրջ
Լուրերի օրվա թողարկում 14:00
Նիկոլ Փաշինյանը և Շառլ Միշելը մտքեր են փոխանակել Հայաստան-Ադրբեջան բանակցային գործընթացի շուրջ
Արտակ Համազասպյանը ԱՄՆ ում մեղադրվում է չգրանցված կրիպտոարժույթի դիմաց $8 մլն հավաքագրելու համար
13:40
ԱՄՆ-ն ժողովրդավարության համար 690 մլն դոլար կտրամադրի
Ադրբեջանը ոչնչացնում է Լաչինի միջանցքը, որից բխում է Արցախի կարգավիճակը
13:30
Պակիստանում 11 մարդ է մահացել անվճար ալյուր բաժանելիս սկսված հրմշտոցի հետևանքով
Հունվար-փետրվար ամսվա ցուցանիշներով տնտեսական ակտիվության ցուցանիշը 10,9 տոկոս է. վարչապետ
13:20
2023 թ.-ին երկրների ՀՆԱ-ի աճի տեմպերը 3%-ից ցածր կլինեն Ուկրաինայի հակամարտության պատճառով. ԱՄՀ-ի ղեկավար
ՀՀ կառավարությունը անհոգնել վերահաստատում է իր հավատարմությունը խաղաղության օրակարգին. Փաշինյան
13:10
Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ը պետական այցով գտնվում է Գերմանիայում
Այնպես արեք, որ ցրտահարումներ չլինեն․ Փաշինյանը հանձնարարականներ տվեց
Հայաստանը ստորագրել է ռազմական համագործակցության նոր ծրագիր Հունաստանի հետ
Պաշտոնյան կազատվի աշխատանքից, եթե չհարգի պետական սիմվոլը, դրոշը պետք է պատշաճ վիճակում լինի
ԱԱԾ-ին 576 մլն դրամ հատկացվեց՝ շենքերի կառուցման եւ օբյեկտների վերանորոգման համար
Եթե գյուղացին չապահովագրի բերքը, կա՛մ պետք է ծխածածկույթով պատի դաշտը, կա՛մ իմանա՝ ցրտահարվելու է․ Քերոբյան
Շրջափակումը մի օր կավարտվի, զսպեք ձեր մեջ անիծված եղանակով հարստանալու տենչը․ Արցախի ԱԺ նախագահի կոչը
ՀԷՑ-ին նոր միացող բաժանորդները չպետք է խնդիրներ ստեղծեն հին բաժանորդների համար․ ՀԾԿՀ նախագահ
2023 թվականից կամավոր ատեստավորումն անցկացվում է բոլոր ուսուցիչների համար
2022-ի օգոստոսի պայմանավորվածությունն ու Շուշին շրջանցող ճանապարհի հարցը

Հրշեջ-փրկարարները մարել են Տավուշի մարզի «Ճապկուտ» կոչվող հանդամասում հունվարի 3-ին բռնկված հրդեհը

Տավուշի մարզի «Ճապկուտ» կոչվող հանդամասում հունվարի 3-ին բռնկված հրդեհը մեկուսացվել է հունվարի 5-ի ժամը 14:30-ին, մարվել՝ 16:27-ին: Այրվել են մոտ 7 հա անտառամիջյան չոր տերևներ, մոտ 20 կանգուն չորացած ծառ (հաճարենի, բոխի, եղևնի), ծառերի կոճղեր և ջերմահարվել՝ մոտ 50 ծառ: Այս մասին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից:

Ըստ աղբյուրի՝ հունվարի 3-ին, ժամը 10։42-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնն ահազանգ է ստացել, որ Իջևան-Դիլիջան ավտոճանապարհի մոտ 7-րդ կմ-ին հարակից անտառի «Ճապկուտ» կոչվող հանդամասում կան ծխացող օջախներ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Իջևանի անտառտնտե­սություն» մասնաճյուղի 10 աշխատակից և 15 փրկարարական ծառայող, կիրառվել՝ 1 անօդաչու թռչող սարք։

Մթության և բարդ ռելիեֆի պատճառով հրդեհաշիջման աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել են․ մոտ 4 հա անտառամիջյան տարածքում այրվել են չորացած տերևներ, կոճղեր և խոտածածկույթ:

Հրշեջ-փրկարարների և «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Իջևանի անտառտնտեսություն» մասնաճյուղի աշխատակիցների կողմից սահմանվել է հերթապահություն:

Հունվարի 4-ին, ժամը 07։40-ին հրդեհաշիջման աշխատանքները վերսկսելու նպատակով դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը։

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել է 32 փրկարարական ծառայող, կիրառվել՝ 1 անօդաչու թռչող սարք։

Մթության և բարդ ռելիեֆի պատճառով հրդեհաշիջման աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել են: Անտառամիջյան տարածքում այրվել են չորացած տերևներ, կոճղեր և խոտածածկույթ (մոտ 7 հա):

Հրշեջ-փրկարարների կողմից սահմանվել է հերթապահություն:

Հունվարի 5-ին, ժամը 08։45-ին «Ճապկուտ» կոչվող հանդամասի հրդեհաշիջման աշխատանքները վերսկսվել են:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում