Tuesday, 23 04 2024
Օշականում մեքենան բախվել է տան դարպասին․ կա տուժած
10:45
Մենք հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Կանանի
Լիլիթ Մակունցը հանդիպել է Ռամսֆելդի կրթական ծրագրի մասնակիցներին
10:15
Նավթի գներ. 22-04-24
Քննարկվել է Երևանում կայանալիք ՎԶԵԲ տարեկան հանդիպման մանրամասները
Բաքվի համար 4 գյուղերը միայն ճնշման միջոց են. գլխավոր հարցը մնում է Մեղրիի ճանապարհը
Հրդեհ Հրազդանի կիրճում
Իրանը չի ուզում «խնջույքը» շարունակել, Իսրայելը չի գնա էսկալացիայի. ամեն ինչ վերջացա՞վ
Սպասվում է կարճատև անձրև
Տարածաշրջանը կարող է դառնալ պոլիգոն
Տավուշը պայքարում է, համայնքապետն ԱՄՆ-ում է. «Հրապարակ»
Համերգն առանց տեղական «իշխանիկների». «Հրապարակ»
Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Գնել Սանոսյանը «գովերգում» է, իսկ իր տեղակալը համարում է միջազգային մեքենայությունների հեղինակ. «Ժողովուրդ»
Իշխանությունը փորձում է պառակտել շարժումը. Յուրիկների պակաս չի զգացվում. «Հրապարակ»
Տավուշի համար ճակատագրական պահին դատախազը լքում է պաշտոնը. «Ժողովուրդ»
36 կգ ոսկու եւ 293 միլիոն ռուբլու անհետացման գործով վկայի կարգավիճակում դատավոր է հարցաքննվել. «Ժողովուրդ»
Վրաստանը խոսեց «երկար մտածելուց» հետո
Սլովենիան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի՝ խաղաղությանն ուղղված քայլը
Հրդեհ է բռնկվել Նուբարաշեն 11-րդ փողոցի երկու տներում
Դանիայի թագավորության պատվիրակությունն այցելել է Մարտունի համայնք
Պուտինը Սերգեյ Բեզրուկովին պարգևատրել է շքանշանով
Հուշարձանների անվտանգությունը հնարավոր է միայն, երբ թշնամանք չլինի. Փաշինյան
ԼՂ հայերի վերադարձը նման պայմաններում անհնարին եմ համարում. Փաշինյան
ՌԴ-ն և Ադրբեջանը հիբրիդային հարձակում են գործել ՀՀ-ի դեմ բրյուսելյան հանդիպումը կանխելու համար
ՀԱՊԿ-ի վրա սկզբունքորեն չի կարելի հույս դնել. չունեմ պատասխան՝ ինչու ենք մնում այնտեղ. Փաշինյան
Վարորդը ի նշան բողոքի ավտոմեքենան վարել է Գյումրու քաղաքապետարանի ուղղությամբ
Ադրբեջանի գնած սպառազինության 15-20%-ն ենք ձեռք բերել. ուժերի բալանսը կարևոր է խաղաղության համար
23:18
Մոսկվան Ալիևին հրավիրել է ավելի քան բաց խոսակցության

Ռուսաստանի, Թուրքիայի և Սիրիայի ԱԳ նախարարների հանդիպումը կարող Է անցկացվել ԱՄԷ-ում

Ռուսաստանի, Թուրքիայի և Սիրիայի արտաքին գործերի նախարարների հանդիպումը կարող Է առաջիկա օրերին անցկացվել ԱՄԷ-ում: Այս մասին տեղեկանում է РИА Новости գործակալությունից: Նշվում է, որ թուրքական աղբյուրները եռակողմ հանդիպումը ԱՄԷ-ում անցկացնելու հավանականության մասին հայտնել են RT Arabic հեռուստաալիքին:

Դեկտեմբերի 4-ին Սիրիայի նախագահ Բաշար Ասադը բանակցություններ է վարել ԱՄԷ-ի արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարար Աբդուլլահ բեն Զեյդ ալ Նահայյանի հետ, որն այցով Դամասկոս Էր ժամանել Էմիրությունների պատվիրակության գլխավորությամբ: Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն ավելի վաղ հայտարարել էր, որ Անկարան Թուրքիայի և Սիրիայի ԱԳ նախարարների հանդիպումն առաջարկել է անցկացնել հունվարի երկրորդ կեսին. հանդիպումը, ըստ նրա, հնարավոր է երրորդ երկրում, այդ թվում՝ Ռուսաստանում։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր «Արմենպրես»-ը՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը «Արդարություն և զարգացում» կուսակցության տարածքային կառույցների ղեկավարների հետ ընդլայնված հանդիպման ժամանակ հնարավոր է համարել Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ հանդիպումը: Նա հույս է հայտնել, որ կկազմակերպվի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը, որից հետո, ըստ իրավիճակի՝ երկրների ղեկավարների հանդիպումը:

Դեկտեմբերին Ռուսաստանում կայացել են Թուրքիայի և Սիրիայի պաշտպանության նախարարների միջև 11 տարվա ընթացքում առաջին պաշտոնական բանակցությունները։ 2011 թվականին Սիրիայում սկսված քաղաքացիական պատերազմի ընթացքում Թուրքիան, որը մինչ այդ սերտ հարաբերություններ էր պահպանում Դամասկոսի հետ, հանդես եկավ Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հակառակորդների կողմում։ Այդ ժամանակվանից ի վեր Թուրքիայի հարաբերությունները Սիրիայի հետ մնում են լարված։ Սակայն վերջին շաբաթներին երկու կողմերը, ինչպես նաև առանձին լրատվամիջոցներ, սկսել են խոսել հարաբերությունների աստիճանաբար կարգավորման հնարավորության մասին։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում