
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը «Արդարություն և զարգացում» կուսակցության տարածքային կառույցների ղեկավարների հետ ընդլայնված հանդիպման ժամանակ հնարավոր է համարել Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ հանդիպումը:
Այս մասին, հայտնում է թուրքական Artigercek-ը:
«Հուսով եմ, որ կկազմակերպենք մեր արտգործնախարարների եռակողմ հանդիպումը (ՌԴ-Թուրքիա-Սիրիա), իսկ հետո ըստ իրավիճակի՝ որպես առաջնորդներ կհանդիպենք մենք»,- խոսելով Սիրիայի նախագահի հետ հնարավոր հանդիպման մասին` ասել է Էրդողանը։