Tuesday, 23 04 2024
15:50
Զալուժնու թեկնածությունը հաստատվել է որպես Լոնդոնում Ուկրաինայի դեսպան
Այս տարվա սկզբին ֆինանսների արտահոսքը Հայաստանից ավելացել է
Հայաստանի այրվող դրոշները
«Հայաստանն ու Ադրբեջանը միջնորդների կարիք չունեն». Ալիև
«Հնարավորության դռները միշտ չէ, որ բաց են մնում». Էրդողանը՝ Փաշինյանին
ՀՀ վարչապետն Էկոնոմիկայի նախարարությանը հանձնարարել է ներկայացնել տնտեսական աճի առաջմղմանն ուղղված առաջարկություններ
Բաքուն համաձայն է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը Ղազախստանում
Ալիևն ու Պուտինը քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունները
Ալիևը խոսել է ԵԱՏՄ մտնելու հավանականության մասին
Քննարկվել են Հայաստան-Հունաստան միջխորհրդարանական համագործակցությունը
Ավանեսյանը համաճարակային իրավիճակ վերաբերյալ խորհրդակցություն է անցկացրել
Մարզպետարանը հերքել է Ոսկեպարում հայկական դրոշը ադրբեջանականով փոխարինելու լուրերը
Տավուշում ճանապարհը բացել են. դեպի Վրաստան երթևեկությունը վերականգնված է
Ռուս-ադրբեջանական հարաբերության նոր փուլ
14:45
Brent տեսակի նավթը թանկացել է` հասնելով մեկ բարելի դիմաց մինչև 87,5 դոլարի
14:30
Իրանի արտգործնախարարը քննադատել է ԵՄ որոշումը Թեհրանի դեմ պատժամիջոցներն ընդլայնելու մասին
14:15
ԱՄՆ-ն ու Ֆիլիպինները զորավարժություններին 16000 զինվորական կներգրավեն
Լուրերի օրվա թողարկում 14։00
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:45
Բրիտանիան խոստացել է ռազմական օգնության խոշորագույն փաթեթը տրամադրել Ուկրաինային
13:30
Չինաստանն ԱՄՆ-ին կոչ է արել դադարեցնել Թայվանին զինելը
13:15
Թայվանում մեկ օրում ավելի քան 200 երկրաշարժ է գրանցվել
Ղրղզստանի նախագահն ապրիլի 24-25-ը կայցելի Ադրբեջան
12:45
Լեհաստանը 1.6 մլրդ-ի հակահրթիռային համակարգեր կգնի Հարավային Կորեայից
Մայրաքաղաքի մի շարք փողոցներում երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվի
Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը
Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել
ՀՀ ԱԺ նախագահը կանադացի գործընկերոջն է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան բանակցությունների գործընթացը
12:30
ԱՄՆ-ն զգուշացրել է «պատժամիջոցների հնարավոր վտանգի մասին» Իրանի և Պակիստանի միջև համաձայնագրերի կնքման ֆոնին․ ԶԼՄ-ներ
12:15
Կատարի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի պայմանավորվածությունը սահմանազատման վերաբերյալ

Հայկական սփյուռքն ու Լաչինի «աշխարհաքաղաքական հանգույցը»

Սփյուռքի հարցերի հանձնակատարը հայտարարել է, թե առաջիկա օրերին տեսանելի կլինի Լաչինի միջանցքի հարցում Սփյուռքի աշխուժացում: Նախ, իհարկե առանձին քննարկման առարկա է, թե որքանով է նպատակահարմար, որ Հայաստանի պետական պաշտոնյան «ազդարարի» այդ  աշխուժացումը, այդ կերպ փաստացի «ազդարարելով» նաև, որ Սփյուռքի կառույցները գործում են Հայաստանի «հրամանատարությամբ»: Տվյալ պարագայում խնդրի առարկան այն է, որ սփյուռքյան աշխուժության կարևոր, անկյունաքարային բաղադրիչներից մեկը կարող է լինել այն, որ տվյալ անձինք, տվյալ կազմակերպությունները, դրանց կազմը՝ այդ երկրի քաղաքացիներ են, որոնք իրենց իշխանությունների առաջ բարձրաձայնում են Արցախի հայրենակիցներին սպառնացող վտանգները և կոչ անում որոշակի քայլեր ձեռնարկել միջազգային իրավունքի, միջազգային համակեցության արժեհամակարգային նորմերի շրջանակում, որպես դրանց համար պատասխանատու սուբյեկտներ:

Անխոս, այդ ջանքը պետք է համակարգվի Հայաստանի հանրապետության, նաև Արցախի կառավարող կառույցների հետ, սակայն նպատակահարմա՞ր է բարձրաձայնել այդ մասին և առիթ տալ մտածելու, որ այդ նախաձեռնությունները գալիս են Հայաստանից և դրանց հետևում Հայաստանն է: Սա իհարկե առաջին հայացքից թվում է տեխնիկական հարց, սակայն խորքում այն անշուշտ քաղաքական է և պարունակում է թերևս մի շարք նուրբ հանգամանքներ: Մյուսը, Սփյուռքի աշխուժությունն իհարկե ցանկալի է, և այստեղ անշուշտ՝ թե պետք չէ թերագնահատել հայկական ներուժը, թե նաև պետք չէ այն գերագնահատել: Շատ կարևոր է ոչ միայն և նույնիսկ ոչ այնքան աշխուժության արտաքին դրսևորումը, որքան բովանդակությունը:

Ի՞նչ տրամաբանությամբ և բովանդակությամբ աշխատանք է կատարվում, ինչ շեշտադրումներով և թիրախային ինչ ուղղություններով: Եթե հարցը «քաղաքացիական ակտիվիզմի» տրամաբանության շրջանակում է, ապա հազիվ թե հնարավոր է ակնկալել որոշակի արդյունավետություն: Ինչպես առիթ եմ ունեցել արտահայտվելու՝ Լաչինի միջանցքի արգելափակման իրողության առնչությամբ, մենք թերևս գործ ունենք իր բնույթով պատերազմական մի վիճակի հետ, որը կարող է առաջանալ այն դեպքում, երբ ունի աշխարհաքաղաքական մի շարք շահառուներ, եիրբ ամեն մի խոշոր ուժային կենտրոն ստեղծված իրավիճակը դիտարկում է իր համար ինչ որ խնդիր լուծելու պատեհ միջոց: Եվ դրա ցավալիորեն վառ վկայությունն այն է, որ առ այսօր Ադրբեջանի առաջ չի դրվել որևէ գործնական պատասխանատվության ռիսկ, եթե Բաքուն չբացի միջանցքը: Ըստ այդմ, հայկական Սփյուռքի ներգրավվածությունը չի կարող արդյունավետ լինել, եթե հաշվի չի առնում այդ գործոններն ու հանգամանքները: Եվ ավելին, առանց դրանք հաշվի առնելու և դրանց «աշխարհաքաղաքական ստույգ ախտորոշման», աշխուժությունը կարող է ունենալ անգամ հառակա էֆեկտ, անկախ իհարկե մասնակիցների նպատակներից և նվիրվածությունից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում