Friday, 19 04 2024
Առաջին անգամ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, չորս գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. Վարչապետի աշխատակազմ
Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները
Հուշանվեր-թղթադրամների իրացման նոր դեպքեր
17:30
G7-ի երկրները կքննարկեն Իրանին Իսրայելի ենթադրյալ հարվածի շուրջ ստեղծված իրադրությունը
Օտարերկրացի 19-ամյա աղջիկը ճանաչվել է անմեղսունակ. նախաքննությունն ավարտվել է
17:10
ԱՄՆ-ն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում արգելափակել է Պաղեստինի ընդունումը որպես կազմակերպության լիիրավ անդամ
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:53
Բլինքենը հայտարարել է, որ G7-ը ցանկանում է թուլացնել Իսրայելի և Իրանի միջև լարվածությունը և պատասխանատվության ենթարկել Թեհրանին
Սիրիայի արևելքում ահաբեկիչների հարձակման հետևանքով զոհված զինվորների թիվը հասել է 29-ի
Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում. Գոռ Աբրահամյան
16:50
ԱՄՆ պետքարտուղարության Կովկասի հարցերով խորհրդական Լուի Բոնոն այցելել է Վրաստան
Թուրքիայում 4.5 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Էկոնոմիկայի նախարարը ԱՄԷ դեսպանի հետ քննարկել է տնտեսական հարցեր
Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել
Սիրիան Իսրայելին մեղադրել է երկրի հակաօդային պաշտպանության օբյեկտներին հարվածելու մեջ
Արարատ Միրզոյանի թիկնապահները ցուցմունք են տվել՝ պատմելով նրա դեմ հարձակման մասին
Միայն վրաց ժողովրդի ճնշմամբ հետ կկանչվի օրենքը, ինչպես մեկ տարի առաջ
16:24
Մենք ուշադիր հետևում ենք Վրաստանի իրավիճակին. Պատել
Մոսկվան այլևս իրավունք չունի խոսելու հայ-ադրբեջանական կոնֆլիկտից. կորցրեց արբիտրի կարգավիճակը
16:09
Իրանը ազատ է արձակել հնդիկ քաղաքացիներին
Հայաստանը ստիպված է լինելու արձագանքել, տալ ռուս խաղաղապահների չորսամյա տեղակայման գնահատականը
15:50
Ուկրաինան կարող է պարտվել 2024թ. վերջին. ԿՀՎ ղեկավար
ՄԻՊ-ը ահազանգ է ստացել Շենգավիթի քննչական բաժնում խոշտանգման դեպքի վերաբերյալ
15:35
G7–ի արտգործնախարարները կոչ են անում բացել Հայաստան-Թուրքիա սահմանը
«Հայաստանը դեռ չի կարողանում որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին». Լավրով
«Շարունակում ենք Հայաստանի հետ դաշնակիցներ մնալ». Լավրով
Թբիլիսիում 40 մարդ է ձերբակալվել օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ կազմակերպված ակցիայի ժամանակ
15:20
Կոպենհագենում շարունակվում են բորսայի շենքի հրդեհաշիջման աշխատանքները
15:10
ԱՄՆ-ն 40 մլն դոլար կհատկացնի Արգենտինային պաշտպանության համար
Ինչու՞ է հապաղում Ֆրանսիան Կապանում

44-օրյա պատերազմի պարտության պատճառները եղել են ԳՇ ոչ որակով աշխատանքը

Հայաստանի քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանն օրերս հարցազրույց է տվել Հանրային հեռուստաընկերությանը, որտեղ անդրադարձել է 44-օրյա պատերազմի վերաբերյալ հարուցված քրեական վարույթներին և թե ինչու են դրանք ձգձգվում։ Նա նշել է, որ ձգձգման մասին խոսելից պետք է անդրադառնանք երկու գործոնի՝ վարույթների ծավալին և վարույթների քննության որակին:

«Եթե մենք ծավալային առումով ենք քննարկում պատերազմի վերաբերյալ քննվող քրեական գործերը, ապա ես պետք է նշեմ, որ շատ դետալային քննություն է իրականացվում, և մենք քննության շատ լայն շրջանակ ենք վերցրել, որպեսզի կարողանանք ամբողջությամբ բացահայտել հանրությանը և քննությանը հետաքրքրող բոլոր հարցերը: Որպեսզի ավելի պատկերավոր լինի, պետք է նշեմ, որ մենք ընդհուպ դիվիզիայի մակարդակից մինչև վաշտի մակարդակ քննություն ենք անում, կորպուսի մակարդակից մինչև երբեմն դասակի մակարդակ քննություն ենք իրականացնում: Քննության այս բազմաշերտությունը պայմանավորված է նրանով, որ մեր նպատակն ամբողջությամբ պարզաբանելն ու բացահայտելն է պատերազմում մեր պարտության պատճառները և այն անձանց, որոնք նպաստել են այդ պարտության վրա հասնելուն»,- ասել է նա։ Քյարամյանի խոսքով՝ 44-օրյա պատերազմի վերաբերյալ հարուցված քրեական գործերով հարցաքննվել է շուրջ 17 հազար մարդ:

Մենք պատերազմի վերաբերյալ քրեական գործերը բաժանել ենք երկու մասի՝ սպաների վերաբերյալ քրեական գործեր և շարքային անձնակազմի վերաբերյալ քննվող քրեական գործեր: Առանձին քրեական գործով է քննվում Շուշիի անկման դրվագը: Առանձնացված վարույթով է քննվում նաև բոլորին հայտնի հոկտեմբերի 7-8-ի օպերացիայի վերաբերյալ գործը: Մենք ունենք քրեական գործ, որը վերաբերվում է նախապատերազմական իրադրությանը, որը շատ կարևոր քրեական գործ է: Ունենք քրեական գործ պատերազմի ընթացքում և պատերազմից առաջ զորահավաքի կազմակերպման հարցերին վերաբերվող: Այս բոլոր քրեական գործերը իրենց մեջ ներառում են հարյուրավոր, երբեմն նույնիսկ հազարավոր դրվագներ»,- ասել է Քյարամյանը:

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, ՔՊ խմբակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ 44-օրյայի հետ կապված մի քանի պրոցես միանգամից է ընթանում․ «Հիմա 10․000-ից ավելի փաստաթղթեր գտնվում են ԱԺ քննիչ հանձնաժողովում, դրանք մանրամասն օգտագործվում են, և որտեղ քրեական գործ է ի հայտ գալիս, միանգամից դատախազություն է ուղարկվում։ Կարճ ժամանակ անց փաստաթղթերի ուսումանասիրությունը կավարտվի և արդեն կսկսվի հարցաքննության փուլը»,-հավելեց Մելքոնյանը։

Նա նշեց, որ 44-օրյա պատերազմի պարտության հետ կապված տարբեր տեսակի քրեական գործեր են հարուցված և այդ գործերն արդեն հարցաքննվում են, դրանք հիմնականում քննչական վարույթում են․ «Մենք դրանցից տեղյակ չենք, մեր գործն ուսումնասիրություններն են։ Սա շատ ծանր և տևական գործ է, դրա համար էլ այսքան ձգձգվում է, և կա կամք այն բացահայտելու։ Եթե չլիներ կամք, քննիչ հանձնաժողով չէր ստեղծվի»,-ասաց նա։

Մելքոնյանի խոսքով՝ 44-րյա պատերազմի հանգամանքները քննող քննիչ հանձնաժողովը երբ փաստաթղթերում տեսնում է, որ գործեր կան, որտեղ քրեական գործեր պետք է հարուցվեն, որտեղ հանցակազմ կա, միանգամից ուղարկում է քննչական․«44-օրյա դատական պրոցեսներ են գնում, մարդիկ դատվում են, կան գեներալներ, որոնց գործերը դատարաններում են, այնպես որ ամեն ինչ արվում է, որ բացահայտվի»,-ասաց նա։

Պարտության պատճառները, պատգամավորի խոսքով, դեռ ամբողջովին պարզ չեն, և մինչև ամբողջովին չուսումնասիրվեն, մինչև մարդիկ չտան կարևորագույն հարցերի պատասխանները, ոչ մի բան էլ պարզ չի դառնա․

«Իհարկե, ես պատերազմի ժամանակ եղել եմ տեղում, իհարկե, բացթողումները շատ են եղել»,-ասաց Մելքոնյանը։

Պատերազմում պարտությունը, նրա խոսքով, եղել է մեր ԳՇ ոչ որակով աշխատանքը․«Հիմա շատ բան է փոխվել, բայց արդյունավետությունը պետք է բարձրանա, միայն կադրերին փոխելը չէ։ Արդյունավետությունը պետք է բարձրանա, այնպես չէ, որ մեկին հանեցին, խնդիրը լուծվեց, պետք է ընդհանուր բարձրագույն սպայական կազմի մեջ լրջագույն փոփոխություններ լինեն, պետք է աշխատեն»։

Մելքոնյանի խոսքով՝ շատ շուտով քննիչ հանձնաժողովում նյութերի ուսումնասիրության փուլը կավարտվի, կսկսվի հանձնաժողով հրավիրյալների ցանկի ամբողջացման գործընթացը։

 

 

 

 

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում