Պատմաբանը չի բացառու, որ Ռուսաստանը շահագրգռված չէ միջանցքը բացել, քանի որ Հայաստանը թեքվել է դեպի Արևմուտք․ «Չի բացառվում, որ սա ռուս-ադրբեջանական ագրեսիա է: Ռուսաստանը չի ուզում լարել իրավիճակը, քանի որ իրեն ձեռնտու չէ երկրորդ ճակատի ձևավորումը: Արևմուտքի կողմից Ադրբեջանի վրա ճնշումները ունեն բարոյական նշանակություն, բայց երբեք պատժամիջոցների չի գնա»:
Պատմաբանի դիտարկմամբ՝ Լաչինի միջանցքում աշխարհաքաղաքական խցանում է․ «Հայաստանի ձեռքերը կապված են: Ամենաճիշտ տարբերակը զինուժով բացել միջանցքը, բայց պետք է հաշվարկել»: