Friday, 19 04 2024
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար
Արցախի ԱԺ-ն ՌԴ համապատասխան կառույցների հետ անհապաղ քննարկումներ է խնդրում սկսել
Երևանն ու Բաքուն 4 գյուղի հատվածում պայմանավորվել են սահմանազատման հարցում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Հարսնաքար», «Բյուրեղ», տներ, մեքենաներ, միլիարդներ. Դատախազությունը պահանջում է Ռ. Հայրապետյանից
Հայաստանում կգործի ժամանակավոր նպաստների թերթիկների ձևակերպման միասնական հարթակ
19:30
ԱՄՆ պետքարտուղարը խոսել է Ուկրաինային օգնություն տրամադրելու ուշացման հետևանքների մասին

Արցախի «օդային ճեղքման» հնարավորությու՞ն, թե՞ ծուղակ

Արցախի ԱԺ նախագահը դիմում է Ֆրանսիային, ԱՄՆ-ին ու Ռուսաստանին, որ բացեն դեպի Արցախ օդային ճանապարհը: Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանն էլ ասում է, թե վստահ են, որ օդային միջանցք բացելը միակ որոշումն է, որ կարող է կտրուկ փոխել իրավիճակը: Միաժամանակ, նա արձանագրում է, որ դա ավելի շուտ քաղաքական հարց է և կարևոր կլինի ճնշումը միջազգային կառույցներից, միացյալ Նահանգներից, Եվրոպայի երկրներից: Վարդանյանն իրավացի է, որ դա քաղաքական հարց է և չի կարող լուծվել առանց ճնշման, այլապես՝ Լաչինի միջանցքը փակող Բաքուն ինչու՞ պետք է համաձայնի, որպեսզի թռիչք իրականացվի դեպի Ստեփանակերտ:

Անել դա առանց Բաքվի թույլտվության, կնշանակի գնալ Ադրբեջանի հետ հարաբերության լարման: Եթե միջազգային այդ դերակատարները պատրաստ են լարել հարաբերությունն Ադրբեջանի հետ, չնայած Բաքվի բողոքին՝ գնալ այդ քայլին, ապա հարց կառաջանա, թե այդ դեպքում ինչու՞ պարզապես միջազգային ճնշում չբանեցնեն Բաքվի վրա՝ միջանցքը բացելու ուղղությամբ: Ի վերջո, եթե քաղաքական հարց է օդային սահմանի բացումը, ապա նույնպիսի քաղաքական հարց է նաև Լաչինի միջանցքի հարցը: Հետևաբար, ինչու՞ այդ ճնշումը չլինի Լաչինի ուղղությամբ, այլ՝ օդանավակայանը աշխատեցնելու: Թե՞ այդուհանդերձ դրանք նույնական հարցեր չեն և Բաքուն այլ կերպ է նայում Լաչինի ցամաքային միջանցքի և «օդային միջանցքի» հարցերին, իսկ երկրորդի պահով ճնշումը կարող է լինել պարզապես «իլյուստրացիայի» համար: Իրավիճակի և դրա հանդեպ գնահատականների վերաբերյալ հարցերն իսկապես շատ են: Առավել ևս, որ օդային «ճեղքումը» կարող է իր մեջ պարունակել նաև միջանցքային բլոկադան որոշակիորեն «սառեցնելու» միտում կամ վտանգ: Իսկ ինչ, եթե տեղի ունենա այդ սառեցումը, իսկ որոշակի ժամանակ անց էլ խնդիրներ «ստեղծվեն» օդային միջանցքի հարցում, էլ ավելի բարդացնելով Արցախի վիճակն ու ճեղքման հնարավորությունը վերածել նոր ծուղակի:

Եթե Արցախի պետնախարարը բարձրաձայնում է ինչ որ տարբերակ, ապա ենթադրելի է, որ նա հանգամանալից դիտարկել է առկա իրողությունները և նրան թերևս հայտնի են պարագաներ, որոնք հայտնի չեն լայն հանրությանը, այդ թվում տողերիս հեղինակին, ըստ այդմ իրավիճակի հանգուցալուծման օդային տարբերակի վերաբերյալ գնահատականները կարող են և չլինել ստույգ: Սակայն, բոլոր դեպքերում, հարցերը պետք է բարձրաձայնել, առնվազն որպեսզի պատասխանատուները լինեն հանրությանն առավելագույնս հաշվետու լինելու անհրաժեշտության առաջ, հանրության համար առավելագույնս հասկանալի դառնա իրավիճակն ու այդ կերպ նաև քայլեր կատարվեն թե սխալվելու, թե  առկա իրավիճակից բխող ռիսկերը նվազեցնելու ուղղությամբ:

Մի հարցում պետնախարար Վարդանյանն իրավացի է աներկբա, երբ նշում է, որ կարելի է պահանջներ ներկայացնել Արցախից դուրս բոլոր սուբյեկտներին՝ Հայաստանի կառավարությունից մինչև միջազգային հանրություն, բայց իրականությունը չի փոխվում դրանից և Արցախի իշխանությունը պետք է ելնի առաջին հերթին իրավիճակի համար սեփական պատասխանատվությունից: Մեծ հաշվով դա է այլ դերակատարներին համարժեք պատասխանատվությանն առերեսելու հնարավորության բանաձևը, ու դա իհարկե ոչ միայն Արցախի, այլ նաև բոլորի, այդ թվում Հայաստանի համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում