Առնվազն 30 պակիստանցի երեխաներ անհայտ անձանց կողմից առևանգվել են աֆղանապակիստանյան սահմանի մոտ` Հինդուկուշի լեռներում: Ինչպես հայտնում է BBC-ն` իշխանությունները ենթադրում են, որ առևանգումն իրականացրել են Թալիբան շարժման անդամները:
Առևանգված երեխաները 10-15 տարեկան են, նրանք հինգշաբթի օրը, Ռամադան ամսվա ավարտի կապակցությամբ լեռնային շրջաններ զբոսանքի էին գնացել և հայտնվել էին սահմանամերձ վտանգավոր տարածքում:
Տեղացիների կողմից բանակցությունները օգուտ չեն տվել: Տեղեկություններ են տարածվում այն մասին, որ երեխաներից մի քանիսը կարողացել են փախուստի դիմել: