Xiaomi-ն նախատեսում է կրճատել իր անձնակազմի 10%-ը։ Նաև տեղեկություններ են հայտնվել, որոնք ընկերությանը դրդել են նման քայլի՝ ամանորյա տոների նախաշեմին շահույթի աճի ֆոնին։
Տեղեկությունը տարածել է Financial Times պարբերականը՝ վկայակոչելով Xiaomi-ի ղեկավար Լեյ Ջունի ներքին ուղերձը ընկերության աշխատակիցներին։ Հաղորդվում է նաև, որ պաշտոնները կլքեն երկու թոփ մենեջերներ և Xiaomi-ի նախագահ Վան Սյանը։ Հավանաբար, դա կապված է չորրորդ եռամսյակում ընկերության ֆինանսական կորուստների հետ։