Saturday, 10 06 2023
Արցախից 15 բուժառու ուղեկցողների հետ տեղափոխվել է Հայաստան
Դիլիջանի ոլորաններում մառախուղ է․ իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին
Դավթաշենի դպրոցներից մեկի բակում փորձել են սեռական բնույթի բռնի գործողություն կատարել 9-ամյա երեխայի նկատմամբ
ԶՊՄԿ-ի աշխատակցին սպանած ադրբեջանցին ընդունել է իր մեղքը. կալանքը երկարաձգվեց․ Hetq
Համաշխարհային բանկը կշարունակի աջակցել Հայաստանին
Հորդորում ենք ՀՀ ԱՆ գործունեությունը չներկայացնել բացասական քողի ներքո․ հայտարարություն
Ադրբեջանի ԶՈւ-ն Կախակնի հատվածում կիրառել է ականանետ․ ՀՀ ՊՆ
Փրկարարները և պարեկները հայտնաբերել են անտառում մոլորված 73-ամյա քաղաքացուն
23:45
Լավրովը զրուցել է Թուրքիայի նոր արտգործնախարար Ֆիդանի հետ
ԼՂ-ում խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում խախտումներ չեն արձանագրվել. ՌԴ ՊՆ
Գայանե Հակոբյանը գրառում է կատարել
«Ծխախոտի տուփեր փոխելը ժամանակ է պահանջում, մարդիկ պետք է իմանան, թե ինչ խաղի կանոններ են գործելու հունվարի 1-ից հետո»․ Թունյան
Պուտինը հայտարարել Է Ուկրաինայի հակահարձակման մեկնարկի մասին
«Առաջին» լրատվական-վերլուծական թողարկում
ԱՆ փոխնախարարը հանդիպել է Երևանի ու մարզերի խոշոր ԲԿ-ների ներկայացուցիչների հետ
22:00
Նիդերլանդները Վրաստանի թիվ 1 ներդրողն է
Պաշտպանն առանձնացրել է ատելության խոսքի տարածումը և ծայրահեղ բևեռացումը
Պետք է ճիշտ աշխատել ՌԴ-ի հետ, հակառակ դեպքում հավիտենական պատանդ կլինենք
ԱՄՆ դեսպանը Սյունիքում քննարկել է անվտանգային իրավիճակը
Ադրբեջանը կրակ է բացել ՀՀ ԶՈւ զինծառայողներին տեղափոխող մեքենայի վրա. ՊՆ
21:10
Բայրամովը և Հոգանը քննարկել են Հայաստանի հետ բանակցությունների ընթացքը
Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչելով Երևանը թուլացնում է ՌԴ-ի ձեռքերը
20:50
ԱՄՆ-ն հայտարարել է Ուկրաինային 2,1 մլրդ դոլարի ռազմական օգնության նոր փաթեթ տրամադրելու մասին
Տոյվո Կլաարը և Ջեյհուն Բայրամովը քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը
Սոչիում կայացել է ՀՀ վարչապետի և ՌԴ նախագահի հանդիպումը
Հայաստանում օգոստոսին կբացվի Արբիտրաժային կենտրոն
Գայանե Հակոբյանը ընդունել է մեղքը և դատապարտվել
Հումանիտար ճգնաժամը Լեռնային Ղարաբաղում շարունակվում է. ՀՀ վարչապետը՝ ՌԴ նախագահին
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
Նիդերլանդների խորհրդարանի մի խումբ նախկին պատգամավորներ կոչ են անում միջազգային խաղաղապահ առաքելություն ուղարկել ԼՂ

Ֆիլիպ Ռիքերը հեռանում է. ինչ է ծրագրում ԱՄՆ-ը Կովկասում

ԱՄՆ-ը հայտնել է Կովկասի հարցերի գլխավոր բանակցողի պաշտոնից Ֆիլիպ Ռիքերի հեռանալու մասին: Ֆիլիպ Ռիքերը այդ պաշտոնին նշանակվեց 2022 թվականի օգոստոսին, ինչը գրավեց բավականին զգալի ուշադրություն, նաև այն պատճառով, որ Ֆիլիպ Ռիքերը մինչ այդ զբաղեցրել էր ԱՄՆ պետքարտուղարի Եվրասիայի ու Եվրոպայի հարցերի տեղակալի պաշտոն և հեղինակավոր ու բավականին փորձառու դիվանագետի նշանակումը թույլ էր տալիս դիտարկել, որ ԱՄՆ-ը բավականին լուրջ դիվանագիտական ջանք է կենտրոնացնելու Կովկասի ուղղությամբ:

Այդ համատեքստում էր դիտվում նաև հայ-ադրբեջանական խնդիրը, արցախյան հարցը, հաշվի առնելով և այն, որ Կովկասի հարցերի գլխավոր բանակցողը ըստ էության նաև Մինսկի խմբի համանախագահ էր, թեև խումբը դե ֆակտո չէր աշխատում և ԱՄՆ պետքարտուղարությունը Ռիքերի առումով գործածում էր հենց Կովկասի հարցերի գլխավոր բանակցող ձևակերպումը: Միևնույն ժամանակ, Ռիքերի նշանակմանը զուգահեռ, և դրան հաջորդած ամիսներին ԱՄՆ աշխուժությունը կովկասյան ուղղությամբ բավականին շոշափելի էր: Այդ առումով, Ռիքերի հեռանալու առնչությամբ առաջանում են իհարկե հարցեր, թե արդյո՞ք դա կարող է նշանակել ԱՄՆ առաջնահերթությունների փոփոխություն, նաև աշխուժության նվազում, ինչը իր հերթին կարող է բերել որոշակի տրանսֆորմացիաների ռեգիոնալ իրավիճակի առումով:

Ռիքերը հեռանում է, որովհետև արե՞լ է իր գործը, թե՞ ԱՄՆ-ը նրանից սպասում էր ավելին և նրա հեռացումը նշանակելու է ոչ թե Վաշինգտոնի աշխուժության նվազում, այլ գործնականում հակառակը՝ ավելի արդյունավետ աշխատանքի ակնկալիքով նոր նշանակման հեռանկար: Սրանք էական հարցեր են, քանի որ կարող են տալ հետագա հնարավոր սցենարների առնչությամբ որոշակի «բանալիներ»: Այդ ամենն իհարկե կպահենք մեր ուշադրության կենտրոնում, առայժմ արձանագրելով, որ Կովկասի հարցերի գլխավոր բանակցողի պաշտոնում Ֆիլիպ Ռիքերի վերջին ռեգիոնալ այցը եղել է դեկտեմբերի սկզբին, երբ նա եղավ երեք մայրաքաղաքներում՝ Բաքվում, Թբիլիսիում, Երևանում: Ընդ որում, նկատենք, որ Լաչինի հանդեպ ադրբեջանական գործողությունները սկսեցին այն ժամանակ, երբ Ռիքերը Բաքու այցից հետո գտնվում էր դեռևս Երևանում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում