Thursday, 08 06 2023
Արագածավանում ՔՊ-ականի մասնակցությամբ միջադեպի առնչությամբ քրեական գործ է հարուցվել
Մխիթարյանը պատրաստ է․ Ինձագին կդիմի ռիսկի
12:28
Հայտնի են ՀԱՊԿ-ի առաջիկա զորավարժությունների ծրագրերը
Ուղիղ․ ԵՊՀ-ում մեկնարկում է մագիստրոսական նոր ծրագիր՝ միջազգային դատարանների թեմայով
358.3 մլն դրամ՝ մարզական ֆեդերացիաներին
2022թ. նվաճել ենք 107 մեդալ, որը երբևէ ունեցած ամենաբարձր ցուցանիշն է. ԿԳՄՍ փոխնախարար
85 մլն դրամ՝ պրոբացիայի ծառայության համար մեքենա գնելու նպատակով
2024թ-ից ամեն տարի ԱԱԾ 40 զինծառայող հնարավորություն կունենա օգտվել հիփոթեքային ծրագրից
Էրդողանի «ժառանգորդի» խնդիրը. Միրզոյան-Ֆիդան առաջին շփումը
12:15
Դնեպրի հոսանքի արագությունը Կախովկայի ՀԷԿ-ի վթարից հետո 10 անգամ աճել է
«Էդ հզոր մարդուն ուզում ենք տեսնենք»․ Ֆիրդուսի բնակիչները վճռական են տրամադրված՝ պայքարելու են մինչև վերջ
Անահիտ Ավանեսյանը հորդորում է երեխաների հետ երթևեկելիս պահպանել անվտանգության կանոնները
ՄԹ մշակույթի նախարարը Սիմոնյանին հայտնել է, որ մանրամասն տեղեկացված է ՀՀ-ում տեղի ունեցող իրավիճակից
Լուրերի օրվա թողարկում 12:00
«Մենք ենք մեր սարերը» գործակալությունը Արցախի ջերմատնային տնտեսության վերազինման ծրագիր է սկսում
ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելել են ադրբեջանցիների կողմից առևանգված երկու հայ զինծառայողին
Հերացու փողոցում վաղվանից արգելվելու է տրանսպորտային միջոցների կայանումը
Օտարման ոչ ենթակա հողատարածքը վաճառվելուց հետո նվիրատվությամբ գրանցվել է Մհեր Սեդրակյանի կնոջ անունով
11:45
Կանադայում մոլեգնող անտառային հրդեհների ծուխը պատել է ԱՄՆ-ի հյուսիս- արևելյան շրջանները
11:30
Նավթի գներն աճել են- 07-06-23
11:15
ԱՄՆ-ն հավատում է, որ Հայաստանի և Ադրբեջանի ուղիղ երկխոսությունն առանցքային է արժանապատիվ խաղաղության հասնելու համար
Ուղիղ․ ՀՀ վարչապետը մասնակցում է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին
Ուղիղ․ Ֆիրդուսի բնակիչները բողոքի ակցիա են իրականացնում
Հեղուկ գազի գինը – Հունիս 8, 2023
Բենզինի և մյուս վառելիքների գինը – Հունիս 8, 2023
Տարադրամի փոխարժեք – Հունիս 8, 2023
Թագավոր եմ ուզում դառնալ, որ պատերազմներին վերջ տամ, հայ տղայի արձագանքն այսպիսին է. Աննա Հակոբյան
Ալեն Սիմոնյանի ելույթը Լոնդոնում կայացած պաշտոնական ընդունելությանը
ՀՀ-ն շահագրգռված է կայուն հիմքերի վրա դնել և զարգացնել ՄԹ հետ բազմակողմ հարաբերությունները. Սիմոնյան
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Խոզնավարի հայկական դիրքերի ուղղությամբ

44-օրյա պատերազմի ընթացքում Շուշիի անկման դրվագը քննվում է առանձին քրեական գործով. Քյարամյան

Հայաստանի քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը համաձայն չէ դիտարկման հետ, որ 44-օրյա պատերազմի վերաբերյալ հարուցված քրեական վարույթները ձգձգվում են: Քյարամյանն այս մասին ասել է Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:

«Վարույթների ձգձգման մասին խոսելիս՝ նախ պետք է անդրադառնանք երկու գործոնի՝ վարույթների ծավալին և վարույթների քննության որակին: Եթե մենք ծավալային առումով ենք քննարկում պատերազմի վերաբերյալ քննվող քրեական գործերը, ապա ես պետք է նշեմ, որ շատ դետալային քննություն է իրականացվում, և մենք քննության շատ լայն շրջանակ ենք վերցրել, որպեսզի կարողանանք ամբողջությամբ բացահայտել հանրությանը և քննությանը հետաքրքրող բոլոր հարցերը: Որպեսզի ավելի պատկերավոր լինի, պետք է նշեմ, որ մենք ընդհուպ դիվիզիայի մակարդակից մինչև վաշտի մակարդակ քննություն ենք անում, կորպուսի մակարդակից մինչև երբեմն դասակի մակարդակ քննություն ենք իրականացնում: Քննության այս բազմաշերտությունը պայմանավորված է նրանով, որ մեր նպատակն ամբողջությամբ պարզաբանելն ու բացահայտելն է պատերազմում մեր պարտության պատճառները և այն անձանց, որոնք նպաստել են այդ պարտության վրա հասնելուն»,- մանրամասնել է Քյարամյանը:

Նա հայտնեց, որ 44-օրյա պատերազմի վերաբերյալ հարուցված քրեական գործերով հարցաքննվել է շուրջ 17 հազար մարդ: «Մենք պատերազմի վերաբերյալ քրեական գործերը բաժանել ենք երկու մասի՝ սպաների վերաբերյալ քրեական գործեր և շարքային անձնակազմի վերաբերյալ քննվող քրեական գործեր: Առանձին քրեական գործով է քննվում Շուշիի անկման դրվագը: Առանձնացված վարույթով է քննվում նաև բոլորին հայտնի հոկտեմբերի 7-8-ի օպերացիայի վերաբերյալ գործը: Մենք ունենք քրեական գործ, որը վերաբերվում է նախապատերազմական իրադրությանը, որը շատ կարևոր քրեական գործ է: Ունենք քրեական գործ պատերազմի ընթացքում և պատերազմից առաջ զորահավաքի կազմակերպման հարցերին վերաբերվող: Այս բոլոր քրեական գործերը իրենց մեջ ներառում են հարյուրավոր, երբեմն նույնիսկ հազարավոր դրվագներ»,- նշեց Արգիշտի Քյարամյանը:

Քննչական կոմիտեի նախագահը վստահեցրեց, որ 44-օրյա պատերազմի վերաբերյալ հարուցված քրեական գործերով կատարվող քննության որակին շատ մեծ ուշադրություն է դարձվում: Նրա խոսքով՝ շատ հստակ խնդիր է դրված, որ այս գործերով պետք է 100 տոկոսանոց հիմնավորվածություն և ներքին համոզմունք ունենան, որպեսզի կարողանան գործերի ընթացքը լուծել: «Ցանկացած փաստ մի քանի անգամ ստուգվում և վերստուգվում է»,- նշեց քննչական կոմիտեի նախագահը:Արգիշտի Քյարամյանը նշեց, որ կան շուրջ 7 տասնյակից ավել սպաներ, որոնք քրեական գործերով ներգրավված են որպես մեղադրյալներ: «Դատավճիռներ, որքանով որ ես տեղյակ եմ, չկան»,- ասաց նա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում