Արցախում ադրբեջանցիները ստեղծում են պայմաններ, որը հանգեցնելու է արցախահայերի ոչնչացման: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց ցեղասպանագետ Սուրեն Մանուկյանը:
Ըստ Մանուկյանի՝ բնորոշումը ճիշտ է՝ վտանգված է հայկական տարրի ներկայությունը Հարավային Կովկասում․ «Ցեղասպանության փորձ է․ կարող է ստեղծվել իրավիճակ, որ արցախահայությունը որպես խումբ այլևս գոյություն չունենա: Իրականությունից չպետք է կտրվել․ Արևմուտքի շահերի տարածողը մեր տարածաշրջանում Թուրքիան է: Արևմուտքի ներհոսքը Հայաստան կարող է լինել թուրքական ներհոսքի միջոցով: Հայ-թուրքական հարաբերությունները գուցե փորձեն սինխրոնիզացնել Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային հանդիպման հետ»: