Հայ ժողովուրդը հայտնվել է այս իրավիճակում գլոբալ խնդրի պատճառով: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց քանդակագործ Սահակ Պողոսյանը:
Քանդակագործը կարծում է, որ պատերազմի իներցիոն ժամանակաշրջանի մեջ ենք. «Խնդիրների լուծումը Հայաստանում չէ, արտաքին ուժերի բալանսավորումից է կախված: Իշխանության դիրքորոշումն է` տեսնենք ինչ կլինի, ընդդիմությունը դա էլ չունի: Ռուսաստանը ամեն ինչով կրկնում է Հայաստանի նախորդ ժամանակաշրջանը: Միֆական իրականության պատճառով ենք պարտություն կրել: Պատերազմը սկսել ենք ռուսական «կռիշի» տակ, բայց 2020-ին պարզվեց, որ այդ «կռիշը» իրականում «կռիշ» էլ չէր»: