Monday, 29 05 2023
Կարևոր է, որ պետությունը մշտապես լինի մարդու արժանապատիվ ու անվտանգ կյանքի երաշխավորը. ՄԻՊ
Այս մրցաշարերով ընդգծում ենք մեր պետականությունը, դրոշը, ապրելու, առաջ շարժվելու մեր կամքը. վարչապետ
Քաղաքական իրադրության փոփոխությունը Հայաստանում. համախմբումը լուծում չէ
Էմանուել Մակրոնը շնորհավորել է Ռեջեփ Էրդողանին
Պուտինը շնորհավորել է Էրդողանին
Փաշինյանը շնորհավորել է Էրդողանին
Էրդողանի վերընտրությամբ Թուրքիան չի կարող հաղթահարել այս ճգնաժամը
Հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել․ ՌԴ ՊՆ
Արտակարգ իրավիճակը չի բացառվում, մտահոգիչ է վաղվա Թուրքիայի արտաքին քաղաքականության հեռանկարը
Երևանի և վեց մարզերի որոշ հասցեներ կհոսանքազրկվեն
Դժվար Թուրքիա ենք տեսնելու, բարդ օրեր են սպասվում
22:30
Ըստ տարբեր լրատվամիջոցների՝ Ալեքսանդր Լուկաշենկոն հոսպիտալացված է
Էրդողանը հավաքել է 53,41 տոկոս ձայն
Էրդողանը հայտարարել է Թուրքիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլի ավարտի մասին
1918-ին քաղաքական դասի համար անկախությունը հեռու նպատակ էր, կարծում էին՝ ՌԴ-ից անկախ լինելով կմնանք մենակ
Ընդդիմադիր «Անկա». Քըլըչդարօղլուն առաջատար է
Էրդողանը նույնկերպ չի կարող շարունակել, ընտրություններից հետո մեծ կռիվներ կլինեն կուսակցությունների միջև
Ռեջեփ Էրդողանն արդեն շնորհավորանքներ է ստանում
Երկփեղկված Թուրքիայում սպասվում են ցնցումներ, ԱՄՆ-ից կախվածությունը կմեծանա
Մշակվել է քվեաթերթիկների 95.2 %-ը. Էրդողանն առաջատար է
Փրկարարները հայտնաբերել են Կապանում մոլորված քաղաքացուն
Վրաստանի խորհրդարանի նախագահը շնորհավորել է հայ ժողովրդին
Մշակվել է քվեաթերթիկների 55.1 %-ը. Էրդողանն առաջատար է
Փրկարարներն Ազատի ջրամբարից ավտոմեքենա են դուրս բերել
Էրդողա՞ն, թե Քըլըչդարօղլու․ Թուրքիայի նախագահական ընտրությունների II փուլը․ հայացք Երևանից
Թուրքիայում ավարտվել է նախագահական ընտրությունների 2-րդ փուլը
Հայսատանը նշում է Առաջին Հանրապետության 105-ամյակը
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հարգանքի տուրք է մատուցել Բաշ-Ապարանի ճակատամարտի հերոսների հիշատակին
Վարչապետը ներկա է գտնվել Արմավիրի մարզի Զարթոնք գյուղի նորակառույց մանկապարտեզի բացման արարողությանը
Երևանի Չեխովի փողոցի շենքերից մեկում հոսանքի բաշխիչ վահանակի մալուխների կարճ միացումից հրդեհ է բռնկվել

ԱՄՆ-ը Ռուսաստանին կոչ է անում դադարեցնել հարձակումները Ուկրաինայի վրա

Պետքարտուղարությունը ասում է, որ տրանսատլանտյան միասնությունը խաթարելու Մոսկվայի ծրագրերը հակադարձ արդյունք են տվել

ԱՄՆ-ը Ռուսաստանին կոչ է արել դադարեցնել հարձակումները Ուկրաինայում և դուրս բերել զորքերը՝ Մոսկվային մեղադրելով ուկրաինացի ժողովրդին անհավանական տառապանքներ պատճառելու մեջ։

«Մենք կոչ ենք անում Ռուսաստանին դադարեցնել հարձակումները, դուրս բերել զորքերը Ուկրաինայից և հայտարարել 2023 թվականին խաղաղության հաստատման իր հավատարմության մասին», – ասել է պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը:

Նա նշել է, որ անցյալ տարվա փետրվարի 24-ին Ուկրաինա լայնածավալ ներխուժման մեկնարկից ի վեր սպանվել են, հաշմանդամ դարձել կամ վիրավորվել Ուկրաինայի հազարավոր քաղաքացիներ, իսկ շատերը դարձել ռուսական ուժերի հանցագործությունների և վայրագությունների զոհ։

Փրայսն ասել է, որ նախագահ Պուտինի սանձազերծած պատերազմը նաև ստիպել է միլիոնավոր մարդկանց լքել իրենց տները: Ներկայումս Ուկրաինայում կա 5,9 միլիոն ներքին տեղահանված անձ և ավելի քան 7,8 միլիոն փախստական, ովքեր լքել են երկիրը:

«Սակայն տրանսատլանտյան միասնությունը պառակտելու Կրեմլի ծրագրերը հակառակ արդյունք տվեցին», – նշել է Փրայսը: «Մենք անհամբեր սպասում ենք, որ Ֆինլանդիան և Շվեդիան միանան ՆԱՏՕ-ի ընդլայնված դաշինքին, որն ավելի ուժեղ և կենտրոնացած է, քան երբևէ: ԵՄ-ը և ՆԱՏՕ-ն լիովին հավատարիմ են Ուկրաինային աջակցելուն»:

Նա հիշեցրել է, որ նախագահ Բայդենը դեկտեմբերի 29-ին ստորագրել է Ուկրաինայի լրացուցիչ հատկացումների մասին օրենքը, որը նախատեսում է 44,9 միլիարդ դոլարի արտակարգ ֆինանսավորում՝ Ուկրաինային և մյուս գործընկերներին աջակցելու, ինչպես նաև պատերազմի գլոբալ հետևանքները վերացնելու համար:

Թեև տոներն ավանդաբար տոնակատարությունների և խաղաղության ժամանակներ են, Ռուսաստանը որոշել է ակտիվացնել ձմեռը օգտագործելու իր արշավը՝ Ուկրաինայի ժողովրդին հրթիռային հարվածներ հասնելու միջոոցով, որի արդյունքում շարքից դուրս են գալիս քաղաքների կարևոր ենթակառուցվածքները, ասել է Փրայսը:

«Սակայն ուկրաինացիների սրտերում վախ և հուսահատություն սերմանելու Կրեմլի փորձերը ձախողվում են։ Սիրենների և առօրյա կյանքի անորոշության պայմաններում ուկրաինացի ժողովուրդը մեծարում է իր հերոսներին և տոնում հաջողություններ ռազմի դաշտում»։

«Մենք կաջակցենք Ուկրաինային այնքան ժամանակ, որքան դա կպահանջվի»,- եզրափակել է Փրայսը։

Միևնույն ժամանակ, Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ բջջային հեռախոսների «զանգվածային օգտագործումը» հանգեցրել է ուկրաինական մահացու հարվածի Արևելյան Ուկրաինայի Մոսկվայի կողմից վերահսկվող քաղաքներից մեկում, որտեղ տեղակայված էին ռուսական զորքերը: Հարվածը հասցվել է Ամանորի գիշերը:

«Արդեն ակնհայտ է, որ տեղի ունեցածի հիմնական պատճառը եղել է անձնակազմի կողմից, հակառակ արգելքին, բջջային հեռախոսների զանգվածային օգտագործումը հակառակորդի զենքի հասանելիության սահմաններում»,- ասված է զեկույցում։ «Այս գործոնը թույլ է տվել հակառակորդին հայտնաբերել և որոշել հրթիռային հարված հասցնելու համար ռազմական անձնակազմի գտնվելու վայրի կոորդինատները»:

Ուկրաինան ստանձնել է Մակեևկայի վրա հարձակման պատասխանատվությունը: Ռուսական ուժերը վերահսկում են քաղաքը և արհեստագործական դպրոցի շենքը վերածել էին զորանոցի։

Սկզբում հաղորդվում էր 63 ռուս զինվորականի մահվան մասին, սակայն ռուս գեներալ-լեյտենանտ Սերգեյ Սևրյուկովը չորեքշաբթի գիշերը նախարարության կողմից հրապարակված տեսաուղերձում ասել է, որ զոհերի թիվը հասել է 89-ի:

Նրա խոսքով՝ շենքի փլատակների տակ նոր դիակներ են հայտնաբերվել, հաղորդում է AFP գործակալությունը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում