Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ «սառեցնում է» պետական պաշտոնյաների աշխատավարձերը: Այս մասին հաղորդում է NEWSru-ն: Այս քայլը նա բացատրել է բյուջետային դեֆիցիտի դեմ պայքարով: Այս պահին այդ գումարը կազմում է 1,3 տրլն դոլար: Աշխատավարձերի սառեցումը թույլ կտա խնայել 2 մլրդ դոլար 2011թ. և 28 մլրդ դոլար` հետագա 5 տարիների ընթացքում:
«Որպեսզի հնարավորություն ունենանք վերահսկելու դեֆիցիտը, անհրաժեշտ են զոհողություններ, և այդ զոհողությունները պետք է լինեն նաև պետական պաշտոնյաների հաշվին: Ի վերջո, ընտանիքներն ու բիզնեսը ստիպված ձգում են իրենց գոտիները, այդպես պետք է վարվի նաև կառավարությունը: Դրա համար ես այսօր առաջարկում եմ «սառեցնել» դաշնային պետական պաշտոնյաների աշխատավարձերը երկու տարով` 2011-2012 թթ.։ Եվ դա չի վերաբերում միայն զինվորականներին»,- ասել է Օբաման հատուկ հայտարարության մեջ:
Նա ասել է, որ այդ քայլին դժվարությամբ է գնացել: