Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը կարծիք է հայտնել, որ 2023 թվականը Եվրոպայի և աշխարհի համար կարող է ավելի բարդ լինել, քան 2022 թվականը։ Այս մասին նա ասել է տարեկան ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ը և Եվրոպան մոտենում են անկման, Չինաստանում աճի տեմպերը նվազում են։
Վուչիչը ավելի վաղ ասել էր, որ գալիք ձմռանը Եվրոպան կկանգնի սննդամթերքի մատակարարման լուրջ դժվարությունների առաջ։ Սերբիայի ղեկավարը նաև կանխատեսել էր, որ համաշխարհային էներգետիկ ճգնաժամի պատճառով Եվրոպան կբախվի կատակլիզմի և հոսանքազրկումների։