Saturday, 20 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Մեծ ավտոերթն ու հայկական պետականության ու սփյուռքի մեծ մարտահրավերը

Լոս Անջելեսում տեղի է ունեցել բազմահազար մարդկանց մասնակցությամբ ավտոերթ, որի մասնակիցները բարձրացրել են Արցախի շրջափակման հարցը, որը 120 հազար հայերի հասցրել է մարդասիրական աղետի շեմին: Դա նվազագույնն է, որ հայկական սփյուռքն ի զորու է անելու, սակայն անկասկած է, որ համահայկական ներուժը ունի ավելին անելու հնարավորություն: Սակայն, պետք է նաև խոստովանել, որ մեր սփյուռքն ունի հաղորդակցային-ենթակառուցվածքային կարողությունների խնդիր, ինչն էապես բարդացնում է ներուժի արդյունավետության հեռանկարը: Ընդ որում, խոսքն անկասկած բողոքի ձայն բարձրացնելու մասին չէ, ավելի բարձր և հնչեղ ակցիաների մասին չէ: Դրանք կարևոր են, դրանք նվազագույնն են, սակայն պետք է նաև արձանագրել ժամանակակից աշխարհի իրողություններն ու միջազգային օրակարգի նրբությունները: Երրորդ համաշխարհային պատերազմ ապրող աշխարհում աղմուկը ոչինչ է, եթե կառուցվածք չէ և չի ուղեկցվում քաղաքական նրբություններն ու գործոնները հաշվի առնող աշխատանքով: Իսկ դրանք բավականին բարդ են ու պահանջում են ինստիտուցիոնալ արդիական հնարավորություններ, որոնք հայկական սփյուռքի թերևս «աքքիլեսյան գարշապարն» են ոչ միայն այսօր, այլ ըստ էության սկսած ԽՍՀՄ փլուզումից և անկախ հայկական պետականության վերստեղծումից:

Հայաստանը ԽՍՀՄ հանրապետությունից վերածվեց անկախ պետության՝ միջազգային իրավունքի անկախ սուբյեկտի, նոր աշխարհաքաղաքական իրողություններով և ռեգիոնալ ստատուս-քվոյով, սակայն հայկական սփյուռքն այդ ամենի հանդեպ շարունակեց լինել դրանից առաջ իրողություններին բնորոշ կառուցվածքային և կազմակերպական մակարդակում: Ասել, թե այդ մակարդակում չկան արդյոունավետ և դրական մտածողության կրող ինստիտուցիոնալ ռեսուրսներ, կլինի անարդար: Սակայն, դրանք չեն կազմում սփյուռքյան որոշակի հավաքականություն: Ոչ թե միասնականությունը, ինչն արհեստական ու կեղծ է, այլ հավաքականություն, երբ Սփյուռքն ի զորու կլինի իր բազմազանությամբ և շահերի տարբերությամբ հանդերձ տնօրինել մեխանիզմներ, որոնք ստեղծում են թեկուզ դրվագային ընդհանուր հայտարարների հնարավորություն: Այդ հարցում առանցքային աջակից պետք է լիներ հայկական պետականությունը, սակայն այդ պետականության ղեկը տնօրինող «էլիտաներն» էլ չունեցան այդ առանցքային խնդրի ուղղությամբ ռազմավարական գործողությունների մշակման ինտելեկտուալ և արժեհամակարգային կարողություն:

Այդպիսով, համաշխարհային միտումներից և իրողություններից հետ մնաց թե հայկական պետականությունն իր որակով ու ընթացքով, թե հայկական սփյուռքը՝ իր ինստիտուցիոնալ ճարտարապետությամբ ու նաև մտածողական ընդգրկումով: Դրան զուգահեռ, ժամանակի ընթացքում աներկբա փոխվեց նաև սփյուռքի դեմոգրաֆիական պատկերը, ձևավորվեցին նոր սերնդի նոր շերտեր: Դա մի կողմից էլ ավելի բարդացրեց խնդիրը՝ ավելացան գործոններ, էլ ավելի ընդգծելով այդ ամենի արդյունավետության հավաքական ինստիտուտների բացակայությունը, մյուս կողմից սակայն այդ նոր շերտերը արդիականացման խնդրի ուղղությամբ մտորելու և լուծումներ մշակելու նոր շնչառության հնարավորություն են, առավել ևս, որ այդ շերտերում կան խնդրի հանդեպ իրապես ոչ անտարբեր խմբեր ու անհատներ, որոնք պատրաստ են դառնալ այդ արդիականացման կարևոր մաս: Սակայն, դարձյալ, դա չի կարող լինել առանց հայկական պետականության նախաձեռնողականություն-ողնաշարի, որի թերևս պարտադիր պայման է վերքաղաքական և վերկուսակցական մտածողության գերակայությունը: Ցավոք, այսօր զգալիորեն նկատելի է նաև այդ բացը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում