ՀՀ-Թուրքիա գործընթացը փակուղում է. խոսակցություն կա այն տեղափոխել Վաշինգտոն: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց թուրքագետ Նելլի Մինասյանը:
Թուրքագետի խոսքով` գետնի վրա ռուս-թուրքական աքցանն է, ընտրության հնարավորությունը շատ մեծ չէ, կիզակետում Հայաստանն է. «Հայաստանը պետք է փորձի փնտրել այլ դաշնակիցներ, բայց մենք բարդ տարածաշրջանում ենք: Արևմուտքը շատ հարցերում խաղում է Թուրքիայի միջոցով»: