
Լիբանանի երկու խոշորագույն Էլեկտրակայանների աշխատանքի խափանման պատճառով ամբողջությամբ անջատվել է էլեկտրաէներգիան: Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտնել է Electricite du Liban ընկերության աղբյուրը: Նշվում է, որ անջատումները տեղի ունեցել վառելիքի պակասի պատճառով:
«Դա տեղի է ունեցել Իրաքից մազութի մատակարարումների ուշացման պատճառով: Դեկտեմբերին լիբանանյան Տրիպոլի նավահանգիստ նավթամթերքով ոչ մի լցանավ չի ժամանել, – նշել է ՏԱՍՍ-ի զրուցակիցը։
Բացի այդ, նրա խոսքով, Լիբանանի իշխանությունները ձեռնպահ են մնացել Իրանի առաջարկած օգնության ընդունումից ՝ վախենալով ԱՄՆ-ի և Արևմուտքի պատժամիջոցներից:
Աղբյուրի տեղեկություններով՝ առաջիկա ժամերին կառավարությունը պետք է հավանություն տա Էզ-Զուկում եւ Ջիեում նախկինում փակված երկու փոքր ՋԷԿ-երի շահագործման մասին որոշմանը, որոնց պահեստներում առկա է մազութի որոշակի պաշար:
Լուսանկարը՝ AFP-ի