Գերմանիայի կառավարությունը 2022 թվականին հավանություն է տվել 8,35 միլիարդ եվրոյի սպառազինության արտահանմանը։ Սա երկրի պատմության մեջ ծավալով երկրորդ ցուցանիշն է։
էկոնոմիկայի նախարարության տվյալներով՝ 2022-ին մատակարարված ռազմական տեխնիկայի և սպառազինության ավելի քան մեկ քառորդը բաժին է ընկել Ուկրաինային։ Միայն անցյալ տարի էր Գերմանիայի ռազմական արտահանման ծավալն ավելի մեծ՝ 9,35 մլրդ եվրո։