Մուրմանսկի ձկնորսական նավահանգստում գտնվող «Պրինցեսսա Արկտիկի» նավում հրդեհ է բռնկվել: Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ը, այս մասին հայտնել են տարածաշրջանի ԱԻՆ գլխավոր վարչությունից:
«Հունվարի 4-ին, ժամը 14.25-ին տեղեկություն է ստացվել, որ ձկնորսական նավահանգստի 22-րդ նավամատույցում գտնվող «Պրինցեսսա Արկտիկի» նավի նավամբարում հրդեհ է բռնկվել», – ասված է հաղորդագրության մեջ:
Գերատեսչությունում նշել են, որ նավի վրա ընդամենը յոթ մարդ է եղել, վեցը տարհանվել են, մեկ մարդու փրկել են: Հրշեջ-փրկարարական ստորաբաժանումների աշխատանքը շարունակվում է:
Պատահարի հետեւանքները վերացնում են 28 մարդ և 9 միավոր տեխնիկա, հայտնել են ՌԴ ԱԻՆ-ից: