Ադրբեջանը պատերազմից բացի ուրիշ լեզու չի հասկանում: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի փորձագետ Արծրուն Հովհաննիսյանը:
Հովհաննիսյանը կարծում է, որ եթե հրաշքով 2020-ին կորցրածը նորից վերականգնենք դնենք տեղը, չի նշանակում պատրաստ ենք պատերազմին. «Բանակի վերակազմավորման մոդերնիզացիայի խնդիր կա»:
Անդրադառնալով ՀԱՊԿ հնարավոր զորավարժություններին, Հովհաննիսյանը հիշեցրեց, որ ՀԱՊԿ-ը ամեն տարի հակահաբեկչական սցենարով զորավարժություն անցկացնում է. «ՀԱՊԿ-ից շատ մեծ զորախումբ չի գալիս, մի երկու տասնյակ են: Չեմ կարծում` ՀԱՊԿ զորավարժություններից մեծ ռիսկեր կան»: