Բոլորը մեզ հասկացնում են՝ մարդասիրական խնդիր կա, բայց հարցը պետք է լուծվի ուղիղ երկխոսության արդյունքում: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց քաղաքագետ Արմեն Բաղդասարյանը:
Նրա խոսքով՝ Ադրբեջանին ձեռնտու է, որ Արցախում առայժմ ապրեն հայեր, որպեսզի պատանդ պահելով ճնշման լծակներ ունենան․ «Բաքվի նպատակն է սկզբնական փուլում ինտեգրել Արցախը Ադրբեջանին և հենց ռուս խաղաղապահների միջոցով: Ռուս խաղաղապահներին Ադրբեջանը դիտարկում է որպես գործիք, խաղաղապահներն էլ համաձայնվել են ստանձնել այդ դերը և սինխրոն աշխատում են: Հայաստանը սահմանել է կարմիր գծերը․ բացի Ադրբեջանից Ռուսաստանն էլ է պահանջում միջանցք»:
Ըստ Բաղդասարյանի՝ Արևմուտքին մեր տարածաշրջանում ձեռնտու է նոր լայնամասշտաբ պատերազմ․ «Հայաստանի իշխանությունները պետք է պատրաստվեն պատերազմի, հասարակությանը պատրաստեն դրան: Պետք չէ Արևմուտքի հետ հույսեր կապել, նրանք մեզ օգնելու են, եթե դուրս գանք ՀԱՊԿ-ից: ՌԴ-ն անհուսալի գործընկեր է, բայց քանի դեռ այլընտրանք չունենք, պետք չէ փչացնել հարաբերությունները»: