Wednesday, 29 03 2023
Իրան-Ադրբեջան «օնլայն պատերազմը» զսպաշապիկ էր, Իրանը ՌԴ-ի միջոցով Ադրբեջանին մեսիջ ուղարկեց
Եթե ուզում ենք պաշտպանվել թշնամուց միայն ՀՕՊ միջոցով, ապա պարտված ենք
Թուրքական ընդդիմադիր երեք կուսակցություններ պահանջում են Էրդողանին հանել նախագահի թեկնածուների ցանկից
Վաշտի կացարանում զոհված 15 զինծառայողների գործով նոր զարգացումներ կան
ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելել են Բաքվում գերության մեջ պահվող հայերին
Ինչո՞ւ չհաղթեցինք Կիպրոսին․ Անկեղծ խոսելու ժամանակն է․․․
12:24
Բայդենը մտահոգություն է հայտնել Բելառուսում միջուկային զենք տեղակայելու ՌԴ հայտարարության առնչությամբ
Հռոմի ստատուտի վավերացման գինը կամ մենք ենք վճարելու, կամ վճարելու են մեզ
12:09
Անցում Mac-ին. ո՞ճ, փիլիսոփայությո՞ւն, թե՞ հարմարավետություն
12:01
Նավթի գներն աճել են – 28-03-23
Առաջին ահազա՞նգը և գործողությու՞նը Ռուսաստանից
11:45
ԵՄ-ն առանց նոր պատժամիջոցների ցանկանում է արգելափակել ռուսական հեղուկ գազի ներկրումը
«Խոսրովի անտառ»-ի ֆոտոթակարդները նկարահանել են Նեո ընձառյուծին
Օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
Բենզինի և մյուս վառելիքների գինը – Մարտ 29, 2023
Ռուսաստանը կարող է սահմանափակել կաթնամթերքի ներկրումը Հայաստանից
Հեղուկ գազի գինը – Մարտ 29, 2023
Ադրբեջանի ԱԳՆ-ն պատասխանել է ԵՄ դիտորդական առաքելությանը
Տարադրամի փոխարժեք – Մարտ 29, 2023
Առաջիկա օրերին սպասվում են տեղումներ
Հաշվարկվել է 19.208.299 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս
Ալեքսանդր Պետրակովի հետխաղային մամուլի ասուլիսը
Ռուսաստանը կչեղարկի Հայաստանի հետ ռոումինգը
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
Ինչո՞ւ եւ ինչպե՞ս Էդգար Ղազարյանը. Սա իրականում Սերժ Սարգսյանի գաղափարն է․ «Հրապարակ»
Պուտինին ձեռնտու է Էրդողանի վերընտրվելը, եթե նա գնա Անկարա՝ դա կլինի աջակցություն
Երևանի և երեք մարզերի որոշ հասցեներ կհոսանքազրկվեն
Ուղիղ. Մհեր Սեդրակյանի և նրա ընտանիքի ապօրինի գույքի գործով դատական նիստը
Սամվել Բաբայանը Արցախում իր ձեռքն է վերցրել բիզնեսը․«Հրապարակ»
Կոչումները՝ պրոպագանդայի գործիք. երեք կատեգորիայի կոչում պետք է լինի՝ մեծ հարկատու, անձնազոհ հերոս և չարագործ  

Բաքվի հնարքն ու Լավրովի նյարդային արձագանքի պատճառը

Ադրբեջանի արտգործնախարարությունն անդրադառնալով Լաչինի միջանցքի վերաբերյալ Հայաստանի ԱԳՆ հայտարարությանն ու մասնավորապես դրանում արտահայտվող մտքին՝ միջազգային փաստահավաք առաքելություն գործուղել Լաչինի միջանցք իրավիճակը դիտարկելու, հայտարարել է, թե այդ միտքը դիտարկում է Ադրբեջանի տարածքային ամբողջության և ինքնիշխանության դեմ ուղղված սադրանք: Այդպիսով Բաքուն ցույց է տալիս այն, ինչ թերևս կասկածի տակ չէր առանց այդ էլ՝ Բաքուն չի համաձայնի ընդունել որևէ փաստահավաք առաքելություն, կամ, եթե ընդունի այդպիսին, ապա միայն այն պայմանով, որ տվյալ առաքելությունն ուղարկող կառույցն ու մասնակից երկրներն էլ իրենց հերթին կընդունեն, որ առաքելություն են իրականացնում Ադրբեջանի «ինքնիշխան» տարածքում, Ադրբեջանի տարածքային ամբողջության շրջանակում:

Այլ կերպ ասած, Բաքուն օգտվելով Երևանի հայտարարությունից, փորձում է առաջ մղել իր մոտեցումը՝ «յուրացնել» Լաչինի միջանցքի այն կարգավիճակը, որ սահմանված է նոյեմբերի 9-ի հայտարարությամբ, այսինքն չեզոքացնել Ալիևի ստորագրությունը կրող այդ հայտարարությունը: Ըստ ամենայնի նաև այդ հանգամանքն է, որ բավականին զայրացրել էր Մոսկվային և Լավրովի նյարդային արձագանքի պատճառն էր, որովհետև, եթե որևէ միջազգային ձևաչափում «ընդունեն» Բաքվի անուղղակի «առաջարկը»՝ ճանաչեն Լաչինի հանդեպ Բաքվի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջությունը, իսկ դրա դիմաց ստանան առաքելություն իրականացնելու Ադրբեջանի հավանությունը, ապա դա կլինի առնվազն այդ գոտուց ռուս խաղաղապահների դուրսբերման առաջին ծանրակշիռ քայլը, որովհետև հնարավոր է, որ հաջորդիվ արդեն Բաքուն ինքը կառաջարկի միջազգային մշտական առաքելություն, որը կապահովի Լաչինի միջանցքի բացառապես մարդասիրական բնույթը, նաև անվտանգությունը, ինչը ավելորդ կդարձնի ռուսական խաղաղապահ մանդատի գոյությունը:

Այդ կերպ, Արցախում ռուսական խաղաղապահ առաքելությունը «կկղզիանա» և ՌԴ ու իր խաղաղապահների կապը կլինի ամբողջապես ադրբեջանական կամ միջազգային վերահսկողության ներքո, ինչը էապես կթուլացնի այդ մանդատի քաղաքական նշանակությունն ու կշիռը:  Սա Բաքվի արձագանքի հնարավոր մի համատեքստն է միայն, իհարկե, որովհետև մեծ ուշադրության է արժանի նաև հնարավոր մեկ այլ համատեքստ: Մասնավորապես, Հայաստանի առաջարկը գնահատելով սադրանք իր «ինքնիշխանության» ու տարածքային ամբողջության նկատմամբ, Ադրբեջանը կարող է նաև այդ կերպ քարոզչա-տեղեկատվական հող նախապատրաստել իր որևէ նոր սադրանքի համար: Իսկ բուն իրողությունն այն է, որ, Ադրբեջանի ԱԳՆ-ն եթե իրավիճակը որակում է սադրանք, ապա այդ սադրանքի հեղինակը ոչ թե Հայաստանն է, այլ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, որը նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության իր ստորագրությամբ է ընդունել ու ճանաչել Լաչինի միջանցքը ադրբեջանական վերահսկողությունից և իրավասությունից դուրս, պարտավորվելով ապահովել ազատ կապը Հայաստանի ու Արցախի միջև: Հայաստանը առաջ չի քաշում որևէ այլ բան, քան նոյեմբերի 9-ի հայտարարության՝ նաև Ադրբեջանի նախագահի ստորագրությունից բխող իրողության ապահովումը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում