Թուրքական մամուլը Հայաստան-Թուրքիա գործընթացին որևէ ձևով չի անդրադառնում: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Ստամբուլում լույս տեսնող «Ակօս» պարբերականի հայալեզու էջերի խմբագիր Բագրատ Էստուկյանը:
Նրա խոսքով՝ հայ-թուրքական հարաբերությունները թուրքական մամուլի օրակարգի մաս չի դարձել․ «Հայաստան-Թուրքիա բանագնացների հանդիպումների մասին զուսպ տվյալներ են: Հույսեր կային, որ հայ-թուրքական հարաբերութունների կարգավորումը առանց նախապայմանների կընթանան, բայց առաջ եկավ միջանցքի հարցը: Հայ-թուրքական հարաբերությունները կարծես փակուղի են մտել, որի հեղինակը Թուրքիան է»: