
Հունվարի 4-ին Վրաստանի բոլոր խոշոր քաղաքներում տեղի կունենան համերաշխության ակցիաներ ի աջակցություն Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի:
Թբիլիսիում քաղաքացիները կհավաքվեն «Խղաղության կամրջի» վրա։ Ակցիաները կսկսվեն ժամը 18:00-ին:
Ինչպես նշում է ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժման» նախագահ Նիկա Մելիան, երկրի կայուն, ժողովրդավարական զարգացումը և երրորդ նախագահի սպանությունը իրարամերժ են։
«Վստահ եմ, որ շատ քաղաքացիներ, անկախ կուսակցական, քաղաքական համոզմունքներից, մասնակցելու են համերաշխության ակցիային։ Այստեղ կլինեն մարդիկ, որոնց համար թանկ է երկրի երրորդ նախագահի կյանքը փրկելը, որովհետև նրանք գիտակցում են, որ երկրի կայուն, ժողովրդավարական զարգացումը և երկրի երրորդ նախագահի սպանությունը իրարամերժ են։ Ուստի սպասում ենք բոլորին», – նշել է Մելիան։
Բացի այդ, կուսակցության առաջնորդներից մեկի՝Լևան Խաբեիշվիլիի հայտարարության համաձայն, այսօր ժամը 18:00-ին կողմնակիցների հետ միասին նա ակցիաներ կանցկացնի Թբիլիսիում Վրաստանի կառավարության շենքի մոտ, ինչպես նաև Շեկվետիլիում՝ Բիձինա Իվանիշվիլիի տան մոտ: