Thursday, 28 03 2024
Պուտինը հայտարարել է, որ Ուկրաինային մատակարարված F-16-երն օրինական թիրախ կդառնան՝ անկախ դրանց գտնվելու վայրից
13:30
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ Հայաստանը մնում է կազմակերպության դաշնակիցը
«Հայաստան» հիմնադրամը շարունակում է աջակցել Լիբանանում գործող հայկական կրթական հաստատություններին
ФСБ-ի օպերատիվ-հետախուզական աշխատանքները ՀՀ-ում շարունակվում են. Արթուր Սաքունց
«Հայաստանը վերածվել է Արևմուտքի վտանգավոր գործիքի». Զախարովա
13:00
Ուկրաինական նոր օրենքը խտրականություն է դնում ռուսալեզուների, հայալեզուների ու գնչուների նկատմամբ
Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչներին
ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք
Անհրաժեշտ է անցկացնել հանրաքվե Խզմալյանի 3 առաջարկները
Ճանապարհային քարտեզն ազատագրման քարտեզ է. Ազատ Արշակյան
Գազայի գոտի մարդասիրական օգնություն հասցնելու համար մեզ Եգիպտոսի աջակցությունն է պետք. Փաշինյան
12:30
ԱՄԷ-ի և Եգիպտոսի ռազմաօդային ուժերն օդային ճանապարհով օգնության խոշորագույն խմբաքանակն են հասցրել Գազայի հատված
Ցանկացած գործունեություն, որը հետ կպահի ժողովրդավարական գործընթացներից՝ կարժանանա կոշտ դիմադրության
Երկարացվեց Արցախցիներին տրվող 40+10 հազար դրամ աջակցության ժամկետը
«ՀՀ-ում կա մեկ կառավարություն և նստած է այս դահլիճում». Փաշինըանը՝ «վտարանդի կառավարության» մասին
Պուտինը զառանցանք է անվանել ՌԴ կողմից ՆԱՏՕ-ի վրա հարձակումը
Լուրերի օրվա թողարկում 12։00
ԿԳՄՍ նախարարի տեղակալը Գվինեայի դեսպանի հետ քննարկել է կրթության, գիտության, մշակույթի, սպորտի ոլորտներում համագործակցության զարգացման հեռանկարները
ՌԴ ԱԳՆ-ում Ադրբեջանի խոսնակը
11:50
Հայաստանը վերջին շրջանում չի մասնակցում ՀԱՊԿ-ի աշխատանքներին. Իմանղալի Թասմաղամբետով
«Ֆրանսիան Հայաստանին դրդում է հերթական պատերազմի». Ադրբեջանի ՊԱԾ տնօրեն
11:30
«Հայաստանի էլիտաների մասով որոշակի իրադարձություններ և տրամադրություններ մտահոգիչ են». ՀԱՊԿ քարտուղար
11:20
«Երևանից որևէ պաշտոնական դիմում չենք ստացել անդամակցության կասեցման մասին». ՀԱՊԿ գլխավոր քարտուղար
11:10
«ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպման հիմնական կետը տնտեսական կայունությունն է»․ Միլլեր
Ռուսները մի դիրք զիջեցին Հայաստանում. տակտիկակա՞ն նահանջ
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Պոլիկլինիկայի նախկին տնօրենը յուրացրել է բժիշկների աշխատավարձը և վառելիքը
Ուղիղ. Ժողովրդավարական ուժերի համաժողով` նվիրված Հայաստանի եվրաինտեգրմանը
Նման այցերը մեծ քաղաքական եւ անվտանգային նշանակություն ունեն. Ալեն Սիմոնյանն ընդունել է Ֆրանսիայի խորհրդարանական պատվիրակությանը
10:15
Նավթի գներն աճել են. 27-03-24

Հարավային Կորեայի ղեկավարը կարգադրել է ԱԹՍ-ների զանգվածային արտադրություն սկսել՝ ի պատասխան հյուսիսկորեական ԱԹՍ-ների ներխուժման

Հարավային Կորեայի նախագահ Յուն Սոկ Յոլն իր օգնականներին հանձնարարել է դիտարկել 2018 թ.-ին կնքված միջկորեական ռազմական լարվածության նվազեցմանն ուղղված համաձայնագիրը կասեցնելու հարցը, եթե Հյուսիսային Կորեան նորից ներխուժի Հարավային Կորեայի տարածք: Այս մասին հաղորդում է Yonhap գործակալությանը: 2018 թ.-ի սեպտեմբերի 19-ին Հարավային Կորեայի այն ժամանակվա նախագահ Մուն Չժե Ինի և Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի միջև կնքված համաձայնագիրը կոչ է անում դադարեցնել երկու Կորեաների միջև բոլոր տեսակի թշնամական ռազմական գործողությունները:

Ըստ Հարավային Կորեայի նախագահի գրասենյակի՝ Հյուսիսային Կորեան 17 անգամ խախտել է համաձայնագիրը, այդ թվում՝ 15 անգամ հոկտեմբերից: Yonhap-ը նշում է նաև, որ նախագահին առընթեր Ազգային անվտանգության վարչության, պաշտպանության նախարարության, շտաբների պետերի միացյալ հանձնաժողովի և պաշտպանական ծրագրերի մշակման գործակալության մասնակցությամբ խորհրդակցություն է տեղի ունեցել, որի ընթացքում քննարկվել են անօդաչու թռչող սարքերի դեմ երկրի ձեռնարկած նախապատրաստական աշխատանքները:

Յուն Սոկ Յոլը պաշտպանության նախարարին հանձնարարել է ստեղծել անօդաչուների միացյալ ստորաբաժանում, որը կիրականացնի բազմաթիվ առաքելություններ, այդ թվում՝ հսկման և հետախուզական գործողություններ: Բացի այդ, հանձնարարվել է մինչև տարեվերջ սկսել փոքր, դժվար հայտնաբերվող անօդաչու թռչող սարքերի զանգվածային արտադրություն և մշակել անտեսանելի ԱԹՍ-ներ:

Դեկտեմբերի 26-ի առավոտյան Հյուսիսային Կորեայի հինգ անօդաչու թռչող սարքեր ներխուժել էին Հարավային Կորեայի տարածք։ Ներխուժմանն ի պատասխան՝ Հարավային Կորեան օդ Էր բարձրացրել կործանիչներ, ուղղաթիռներ և անօդաչուների ոչնչացման այլ միջոցներ։

Հարավային Կորեայի զինվորականներն ուղղաթիռներից շուրջ 100 կրակոց էին արձակել անօդաչուների ուղղությամբ, սակայն չէին կարողացել խոցել դրանք. ԱԹՍ-ների մի մասը վերադարձել էր Հյուսիսային Կորեա, մի մասն էլ՝ անհետացել ռադարներից։

Միջադեպից հետո Սեուլը հայտարարել Է իր սեփական անօդաչու սարքերի ստորաբաժանման ստեղծումն արագացնելու պլանների մասին, ինչպես նաև խոստացել Է ԿԺԴՀ-ի յուրաքանչյուր սադրանքին պատասխանել մի քանի անգամ ավելի լուրջ քայլերով:

Հարավային Կորեայի պաշտպանության նախարարությունը նաև հայտարարել է, որ հյուսիսկորեական անօդաչուներն իրենց գործողությունների արդյունքում չեն կարողացել որևէ նշանակալի տեղեկություն ստանալ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում