
Վենեսուելան պատրաստ է կարգավորել դիվանագիտական հարաբերություններն ԱՄՆ-ի հետ, հայտնել Է Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն։
«Վենեսուելան պատրաստ է, բացարձակապես պատրաստ է քայլեր ձեռնարկել ԱՄՆ-ի այս կառավարության և ապագա կառավարության հետ դիվանագիտական, հյուպատոսական և քաղաքական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ», – ասել Է Մադուրոն լրագրող Իգնասիո Ռամոնետին տված հարցազրույցում:
Հիշեցնենք, որ Վենեսուելայի և ԱՄՆ-ի միջև հարաբերությունները խզվել են 2019թ., երբ ԱՄՆ-ը ճանաչեց իրեն ապօրինի Վենեսուելայի նախագահ հռչակած Խուան Գուաիդոյին։