Thursday, 25 04 2024
00:30
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան

Հայությունը պետք է մոռանա իր դաշնակիցներին, նրանց միշտ աղետ է պետք. օր առաջ վերազինում է պետք

Միջազգային ճգնաժամային խումբը ներկայացրել է 2023թ. աշխարհում ռազմական 10 հակամարտությունները, որոնց պետք է ուշադիր լինել` նկատի ունենալով նոր բռնկումների հավանականությունը։ Հայ-ադրբեջանական հակամարտությունը հայտնվել է 2-րդ հորիզոնականում։ Վերլուծության մեջ նշված է, որ Լեռնային Ղարաբաղում պատերազմից 2 տարի անց Հայաստանն ու Ադրբեջանը կարծես գնում են հնարավոր նոր առճակատման։ Նշված է, որ Ռուսաստանի խնդիրները Ուկրաինայում խափանել են Կովկասում նախնական հաշվարկները։ Ըստ զեկույցի` նոր պատերազմը կլինի ավելի կարճ, սակայն ոչ պակաս դրամատիկ, քան 44-օրյան էր։

Ըստ Միջազգային ճգնաժամային խմբի՝ 44-օրյա պատերազմից ի վեր տարածաշրջանում և հայ-ադրբեջանական հակամարտությունում հավասարակշռությունն էլ ավելի է փոխվել հօգուտ Ադրբեջանի։ «Հայկական բանակը չի համալրել իր զորքերը կամ սպառազինությունը, քանի որ Ռուսաստանը՝ զենքի ավանդական մատակարարը, մատակարարման պակաս ունի։ Ադրբեջանը, ընդհակառակը, թափ է հավաքել։ Ադրբեջանի բանակը մի քանի անգամ գերազանցում է հայկականին, շատ ավելի լավ է հագեցած տեխնիկապես և վայելում է Թուրքիայի աջակցությունը։ Ադրբեջանական գազի նկատմամբ Եվրոպայի մեծ պահանջարկը նույնպես համարձակություն է տվել Բաքվին»։

Քաղաքագետ Լևոն Շիրինյանի խոսքերով՝  նոր պատերազմը միանգամայն   հնարավոր է. «Ցանկացած բանական մարդ, ով հետևում է  իրադարձություններին գիտի, որ նման սցենարը բացառել պետք չէ։  Պարզապես Հայաստանի իշխանությունները բոլոր հնարավոր միջոցներով պետք է մոբիլզիացիոն վիճակի գան ու ստուգատես անեն»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Շիրինյանը շարունակեց. «Ռուսները հաշվել էին, որ Ուկրաինան երեք օրում գրավելու  էին, արեցի՞ն։ Ասում էին՝ Հայաստանի բանակը շատ արագ կջախջախվի, եղա՞վ։ Սակայն նշեմ, որ մենք էլ պետք է կարողանանք  բոլոր միջոցները  ձեռք  առնել, որ խուսափենք այդ պատերազմից։ Ի դեպ, պետք չէ նաև, որ հույսներս դնենք այլ պետությունների աջակցության վրա։ Հայկական հարցի նկատմամբ Սուլթան Համիդից սկսած հատուկ վերաբերմունք  չկա, պարզապես վերջերս ԱՄՆ-ն ավելի գործնական է տրամադրված, դա էլ՝ այնքանով, որքանով։ Արձագանքների վրա չպետք է հույս դնենք, կռվեցիր՝  կարձագանքեն, չկռվեցիր՝ ո՛չ։ . Ուկրաինայում  էլ նույնը եղավ։ 4 օր  ոչ մեկ չէր օգնում, նայում էին՝ տեսնեն,  կկռվե՞ն, թե՞ ոչ։ Հիմա  այդ օգնությունը հստակ տեսնում ենք։ Արտաքին գործոնի հարցերը  պետք է քիչ հիշենք, մենք  պետություն չենք ուենցել մեր պետականության շուտափույթ  վերականգնումը, մեր բանակի վերազինումն օրվա հրամայական է»,-ասաց նա։

Ըստ մեր զրուցակցի՝ պետք է փոխել նաև  մտայնությունը.«300 տարի ասում էին՝ մեզ ո՞վ կօգնի, Ուկրաինան էլ վստահ չէր, որ ԱՄՆ-ն կկանգնի իր մեջքին, բայց դա եղավ։ Հիմա մեր արտգործնախարարությունը պետք է ամեն ինչ անի, որ պատերազմից խուսափի։ Բոլորը ենթադրում էին, որ ռուսական բանակը արագ կհաղթի, հաղթե՞ց, կախված է  բանակից, մեր  կռվելուց, ապրելու կամքից, պետության վերազինումից»,-նկատեց Շիրինյանը։

Քաղաքագետի խոսքերով՝ Հայաստանի քաղաքական ղեկավարությունն էլ պետք է գիտակցի, որ այս վիճակը երկար կշարունակվի, ուստի երկրի արմատական վերակառուցում է պետք հենց այսօրվանից.«Ինչքան թուլանանք, այնքան խփելու են»,-ընդգծեց մեր զրուցակիցը։

Շիրինյանը համարում է, որ քաղաքականության մեջ մի սկզբունք կա. Առաջինը՝ ուժ, մեջտեղում՝ ուժ, վերջում էլի ուժ.«Դուք պետք է ուժեղ լինես, թշնամին պատերազմ սկսելու հիմնավորում միշտ էլ կարող է գտնել։ Մենք էլ  մեր փաստարկները պետք է ունենանք։  Աշխարհը գիտի, որ Ռուսաստանին պետք է Ուկրաինայում ջախջախի, որ փրկվի։ Մնացածը  երկրորդական հարցեր են, բանակը պետք է շատ շտապ վերակազմակերպվի, բայց եթե պետությունը դա չանի՝ ոչինչ էլ չի լինի։, Մեզ գիտաարդյունաբերական Հայաստան է պետք։ Պետք է սկսել այսօրվանից, ինչքան ձգեցինք, այնքան վատ։ Թշնամին կարող է ասել՝ պատերազմ եմ սկսում, ինչի՞ էիր թարս նայում, մանավանդ որ մեջքին էլ թուրքն է ու իր հովանավոր Ռուսաստանը։ Հայությունը պետք է մոռանա դաշնակիցներին, նրանք միշտ աղետ են բերել»,-եզրափակեց մեր զրուցակիցը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում