Friday, 29 03 2024
Բեգլարյանը սպառնացել է նորակառույցի սեփականատերերին իր առանձնատուն բացվող տեսարանի համար
«Միրզոյանի հետ վերջին անգամ շփվել եմ Սկոպյեում․ մենք էինք նախաձեռնել այն». Լավրով
11:00
ԱՄՆ կառավարությունը 60 մլն դոլար է հատկացրել փլուզված Բալթիմորի կամրջի վերակառուցման համար
Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն
«Հայկական ղեկավարությունը սկսում է արտահայտել այնպիսի գաղափարներ, որոնցով Փաշինյանը ձևավորել էր իր «Ելք» շարժումը». Լավրով
«Փաշինյանը միշտ մեզնից խնդրել է չմոռանալ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը». Լավրով
10:45
«Բրյուսելի հանդիպումը կկենտրոնանա Հայաստանի տնտեսական կայունության վրա». Միլլեր
«Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում արգելափակվել են
Թումանյան փողոցում ծառի ճյուղն ընկել է էլեկտրական լարերի վրա
Սուրեն Պապիկյանը հետևել է «Բաղրամյան» զորավարժարանում անցկացված զորախաղերին
10:15
Նավթի գներն աճել են. 28-03-24
Քարաթափում Լանջազատ գյուղի մոտակայքում
Սյունիքի միջանցքի հարցը չլուծվեց՝ անցան Տավուշ. ռուս-ադրբեջանական նոր խաղեր
Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է
Եվլախը իր ճակատին դաջած անձը գուցե հրահանգ ունի ազգամիջյան բախումներ հրահրելու
Տեղումներ չեն սպասվում
Կա ահաբեկչության վտանգ․ ՌԴ հատուկ ծառայությունները հիբրիդային պատերազմ են մղում Հայաստանի դեմ
Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են. «Հրապարակ»
Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է քրեական հետապնդում. «Հրապարակ»
Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում. «Ժողովուրդ»
Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար. «Հրապարակ»
Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»
Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում. «Ժողովուրդ»
Էրդողանի կասկածները եւ խաղաղությունն ու պատերազմը Կովկասում
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները

Մաքսային ծառայության ամենօրյա գործունեության կարևորագույն առաքելություններից է մաքսանենգության և իրավախախտումների դեմ պայքարը․ Բադասյան

ՀՀ Մաքսային ծառայության ստեղծման 31-ամյակի արթիվ Ծառայության ղեկավար Ռուստամ Բադասյանը շնորհավորական ուղերձ է հղել․

«Հարգելի՛ մաքսային ծառայողներ, շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի առթիվ: Հայաստանի Հանրապետության տնտեսական անվտանգության պաշտպանության և առևտրի դյուրինացման ոլորտներում մաքսային ծառայության դերն առանցքային նշանակություն ունի: Համակարգի առջև դրված խնդիրները հաջողությամբ լուծելու համար անկյունաքարային նշանակություն ունեն ենթակառուցվածքների արդիականացումը, վարչարարության պարզեցումը, էլեկտրոնային ծառայությունների զարգացումը, էլեկտրոնային առևտրի մարտահրավերներին պատշաճ արձագանքումը, մասնագիտական ներուժի շարունակական ամրապնդումը և բարեվարք կադրերի ներգրավումը:

Այդ ամենը վերջնաարդյունքում միտված է քաղաքացիներին և տնտեսավարողներին մատուցվող ծառայությունների որակի բարձրացմանը: Օգտագործելով մասնագիտական տոնի առիթը՝ կցանկանայի առանձնացնել մաքսային ծառայության բարեփոխումների արդյունքում արձանագրված մի շարք ձեռքբերումներ: Վերջին շրջանի կարևոր նվաճումներից է բարեվարքության նորմերով առաջնորդվող և մասնագիտական բարձր կարողություններով օժտված աշխատակիցների ներգրավումը: Կոմիտեի կազմակերպած դասընթացների արդյունքում համակարգը համալրվել է նոր չափանիշներին համապատասխանող 160 ծառայողներով, ովքեր, փորձառու գործընկերների հետ միասնաբար, նպաստելու են համակարգի հետագա զարգացմանը: 2022 թվականի հոկտեմբերի 15-ից կադրային բարեփոխումների հենքի վրա գործում է նոր՝ Երևանի մաքսային սպասարկման կենտրոն-մաքսատուն վարչությունը:

Համատեղ ջանքերով իրականացված կարևոր քայլերից է «Մեկ կանգառ, մեկ պատուհան» սկզբունքի ամբողջական ներդրումը, հայտարարատու-մաքսային ծառայող շփումների նվազեցումը։ Իսկ նախնական հայտարարագրման համակարգի գործարկումը թույլ է տալիս ապրանքների բացթողումն իրականացնել սահմանին՝ առանց որևէ լրացուցիչ վճարների, 24/7 ռեժիմով, առավելագույնը 3 ժամվա ընթացքում: Սահմանային անցակետերում, ռիսկերի կառավարման համակարգի կատարելագործման շրջանակում, բեռնատարների ամբողջական հսկողությունից անցում է կատարվել թիրախային հսկողության:

Հարգելի գործընկերներ, մաքսային ծառայության ամենօրյա գործունեության կարևորագույն առաքելություններից է մաքսանենգության և իրավախախտումների դեմ պայքարը: Այս ուղղությամբ ևս հաջողություններն ակնառու են. նախորդ տարվա ընթացքում կանխվել են մաքսանենգության և այլ օրինախախտումների հարյուրավոր դեպքեր: Այնուամենայնիվ, այս հարցում մարտահրավերներ դեռ շատ կան, անհրաժեշտ է համակարգված գործողությունների ծրագիր, որը կկանխի տնտեսական անվտանգության դեմ ուղղված բոլոր տեսակի սպառնալիքները:

Հարգելի՛ մաքսային ծառայողներ, 2023 թվականին մեր համակարգի կարևոր անելիքներից է սահմանը հատող քաղաքացիների և գործարարների համար հարմարավետ և արդար պայմանների ապահովումը՝ բացառելով բոլոր տեսակի իրավախախտումները: Կրկին շնորհավորելով մասնագիտական օրվա առթիվ՝ մաղթում եմ քաջառողջություն, երջանկություն և նորանոր ձեռքբերումներ մասնագիտական գործունեության մեջ՝ ի նպաստ համակարգի զարգացման և Հայաստանի Հանրապետության բարօրության»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում