Արցախում դիզվառելիքի խնդիր կա, գյուղատնտեսական աշխատանքները լրիվությամբ կանգնած են: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց ԱՀ գյուղատնտեսության նորանշանակ նախարար Հրանտ Սաֆարյանը:
Սաֆարյանը նշեց, որ տոնական օրերով պայմանավորված Արցախում այս պահին հացի ու մսի խնդիր չկա, բայց բանջարեղենի, մրգի ու ձավարեղենի որոշակի պակաս կա: