Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում այսօր՝ հունվարի 3-ին, տեղի է ունեցել վարչության նիստ, որը վարել է վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Ամփոփվել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Կենտրոնի տարածքային կազմակերպության խորհրդի նախագահի ընտրությունները, որոնց արդյունքում խորհրդի նախագահ էր ընտրվել Սամվել Եղիազարյանը։
Քննարկվել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության տարածքային կազմակերպությունների խորհուրդների և նախաձեռնողի նիստերի կազմակերպման հետ կապված և այլ ընթացիկ հարցեր։