Thursday, 25 04 2024
15:40
ԱՄՆ-ն հետ է մղել Եմենի հութիների գրոհներն Ադենի ծոցում գտնվող նավերի վրա
15:34
Եվրոպական խորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում կասեցնել Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունն էներգետիկ ոլորտում
ՌԴ-ում ՀՀ դեսպանության մշակույթի կենտրոնում միջոցառում է կազմակերպվել՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Զախարովան մեկնաբանել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները
15:20
Բլինքենը ժամանել է Պեկին
ՌԴ-ն հորդորում է Բաքվին և Երևանին մշակութային հուշարձանների պահպանության հարցը դարձնել երկկողմ բանակցությունների առարկա
ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը հյուրընկալել է Ֆինլանդիայի դեսպանին և պատվավոր հյուպատոսին
Ովքե՞ր են գլխավորում խոշոր հարկատուների ցուցակը
Վահագն Աֆյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի Արևմտյան ուղղության հարցերով նորանշանակ տեղակալ-քարտուղարի հետ
Հայաստանի իրավապահների կողմից ԱՄՆ-ին է հանձնվել հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի
Իրանը զգուշացնում է Ադրբեջանին
14:50
Չինաստանն սպասարկում է Հյուսիսային Կորեայից Ռուսաստան զենքի առաքմամբ զբաղվող ռուսական նավը
Կանադայի ընդդիմադիր պահպանողական կուսակցության ղեկավար Պիեռ Պոլյևրի ուղերձը Հայոց Ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ
Նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագիրը որևէ մեկի կողմից դեռ չի չեղարկվել. Զախարովա
Կրիպտոարժույթի հարցը պիտի լուծենք. բան չանելուց ավելի մեծ ռիսկ գոյություն չունի
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
1000 խոշոր հարկատուները վճարել են ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ
Նախիջևանում նոր վարչապետ է նշանակվել
ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանի ինքնազգացողությունը վատացել է
«Այնպես չէ, որ մեր օգտագործած գազի մի մասը ադրբեջանական չէ». Ալեն Սիմոնյան
«Հայաստանի իշխանությունը ինքն է կոնկրետ բնակավայրեր հանձնում Ադրբեջանին». Զախարովա
Բողոքի ակցիայի մասնակից կինը բռնություն է գործադրել ոստիկանի նկատմամբ. նրան որոնում են
«Հիմա ավելի պաշտպանված է»․ ԱԺ նախագահը Տավուշի մասին
Լուրերի օրվա թողարկում 14։00
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:50
Ռուսաստանն արգելափակել է ՄԱԿ-ի ԱԽ բանաձևը տիեզերքում միջուկային զենք չտեղակայելու վերաբերյալ
13:40
Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար․ Ռոբերտ Քենեդի կրտսեր
Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառում է անցկացվել Գերմանիայի Լեեր քաղաքում
Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի երթ է անցկացվել Արգենտինայում
ՀՀ ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում անդրադարձել է ԼՂ-ից բռնի տեղահանվածների իրավունքներին առնչվող հարցերի

Իրանը հայտարարել է ԳՀՀԾ-ի վերականգնման շուրջ բանակցությունները շարունակելու մասին

Իրանը միշտ սերտորեն և լրջորեն համագործակցել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) հետ և կշարունակի այդ համագործակցությունը, հայտնել է Իրանի փոխարտգործնախարար Ալի Բաղերին՝ իրանցի գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանության 3-րդ տարելիցին նվիրված միջոցառումից հետո պատասխանելով լրագրողների հարցերին:

Այս մասին տեղեկանում է Tasnim լրատվական գործակալությունից: «Որպես ՄԱԳԱՏԷ-ի անդամ և Միջուկային զենքի չտարածման պայմանագրի պատասխանատու կողմ, ինչպես նաև այս ոլորտում միջուկային ներուժ, միջուկային գիտելիքներ և միջուկային տեխնոլոգիաներ ունեցող երկիր՝ Իրանի Իսլամական Հանրապետությունը միշտ լրջորեն և արդյունավետ կերպով համագործակցել է ՄԱԳԱՏԷ-ի հետ և անպայման կշարունակի այդ համագործակցությունն ապագայում», – գործակալությունը մեջբերում է Բաղերիի խոսքը։

Իրանի փոխարտգործնախարարն անդրադարձել է Գերմանիայի և Միացյալ Նահանգների վերջին հայտարարություններին, որ 2015 թ.-ի միջուկային համաձայնագրի վերականգնումը նրանց համար այլևս կարևոր չէ: Բաղերին, որը Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) վերականգնման հարցով Իրանի գլխավոր բանակցողն է, հայտարարել է, որ գործարքը վերականգնելու շուրջ բանակցությունները շարունակական գործընթաց են:

«Դրա մեթոդները, գուցե, ժամանակ առ ժամանակ փոխվել են, բայց գործընթացը շարունակվում Է», – ասել Է նա։ ԱՄՆ-ի նախկին նախագահ Դոնալդ Թրամփը 2018 թ.-ին միակողմանիորեն Վաշինգտոնը դուրս բերեց ԳՀՀԾ-ից և վերականգնեց Իրանի դեմ խիստ տնտեսական պատժամիջոցները: Ի պատասխան՝ Իրանն աստիճանաբար հրաժարվեց միջուկային համաձայնագրի որոշ պայմաններից:

ԱՄՆ ներկայիս նախագահ Ջո Բայդենը հայտարարել է գործարքին որոշակի պայմաններով վերադառնալու իր պատրաստակամության մասին։ 2021 թ.-ի ապրիլից Իրանը, Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Չինաստանը, Ֆրանսիան և Ռուսաստանը Վիեննայում բանակցությունների մի քանի փուլ են անցկացրել՝ նպատակ ունենալով վերականգնել ԳՀՀԾ-ն։ ԱՄՆ-ն ուղղակիորեն չի մասնակցում բանակցություններին։ 2022 թ.-ի օգոստոսից բանակցությունները փակուղի են մտել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում