Saturday, 20 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Իսպանիայի ոստիկանությունը հարյուրավոր հնագիտական արտեֆակտներ է առգրավել 2 տներից

Իսպանիայի ոստիկանությունը երկրի հարավարևելյան Ալիկանտե նահանգի երկու տներից հարյուրավոր հնագիտական արտեֆակտներ է հայտնաբերել, այդ թվում՝ ծովային բրածոներ, բրոնզեդարյան կերամիկա և 18-րդ դարի զենքեր: Այս մասին հաղորդում է CNN-ը:

Տներից առգրավվել են նաև ավելի քան 200 մարդկային ոսկորների մնացորդներ, որոնցից մի քանիսը 4000-ից 5000 տարվա հնություն ունեն: Հայտնաբերված 350 հնագիտական արտեֆակտների թվում են հռոմեական խճանկարների սալիկներ, պալեոլիթյան կայծքարե գործիքներ և պատմական զենքեր, այդ թվում՝ թնդանոթներ և երկաթե նռնակ:

Բացահայտմանը նախորդել է մի քանի շաբաթ տևած հետաքննությունը՝ հայտնի որպես «Գործողություն Օսարիում», որի շնորհիվ ոստիկաններին հաջողվել է գտնել Ալիկանտեի «ամենամեծ անօրինական մասնավոր հավաքածուներից մեկը»: Ըստ Իսպանիայի քաղաքացիական գվարդիայի տարածած հաղորդագրության՝ այժմ հետաքննություն է ընթանում երկու տղամարդկանց նկատմամբ՝ գեղարվեստական, պատմական, մշակութային կամ գիտական արժեք ներկայացնող իրերի յուրացման համար։

Գատա դե Գորգոս գյուղում արտեֆակտների մի մասի հայտնաբերումից հետո տան սեփականատերը համագործակցել է ոստիկանության հետ և նրանց ցույց տվել ավելի մեծ հավաքածուն, որը գտնվում էր մոտակա Դենիա քաղաքում:

Երկրորդ տան բնակիչը հայտնել է, որ հայտնաբերված հնագիտական իրերը ժառանգել է մահացած ազգականից, թեև, ըստ հաղորդագրության, ոստիկանությունը չի գտել որևէ փաստաթուղթ, որը կհիմնավորի նրա մոտ արտեֆակտների գտնվելը: Քննիչները, սակայն, գտել են նոթատետրեր, որոնցում հանգուցյալ ազգականը ձեռագիր նշումներ էր արել և հայտնել, թե որտեղից են այդ իրերը:

Իսպանիայի քաղաքացիական գվարդիան հայտնել է, որ ցանկանում է համագործակցել մշակութային գերատեսչության պաշտոնյաների հետ՝ իրերն ուսումնասիրելու և դասակարգելու համար:

Լրատվամիջոցը հաղորդում է, որ անցյալ տարի Իսպանիայի քաղաքացիական գվարդիան Վալենսիայի նավահանգստում հայտնաբերել էր 2014 թվականին հնագիտական վայրերից մաքսանենգ ճանապարհով դուրս բերված 36 անտիկ իրեր և դրանք վերադարձրել Եգիպտոսին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում