Խաղաղությունը չի կարող ապրիորի կամ երկնքից ընկած խնձորի նման հաստատվել: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Հանուն Հանրապետության կուսակցության քաղխորհրդի անդամ Արտաշես Խալաթյանը:
Խալաթյանը հիշեցրեց, որ ՄՃԽ-ն 2020-ին ևս հրապարակել էր զեկույց և գուժել հնարավոր պատերազմը. մտահոգիչ է այս զեկույցի առկայությունը
Ըստ Խալաթյանի` Լաչինի միջանցքի փակումը ստեղծել է պայթյունավտանգ իրավիճակ. «Ակնհայտ է` եթե Հայաստանը ռուս-թուրքական տանդեմի նպատակը իրականացնի, դա կնշանակի ՀՀ ինքնիշխանության կազմալուծում: Ռուսաստանի սցենարն է` Հայաստանին ու Ացախին նոր պատերազմ հարկադրել, Լաչինի միջանցքում ուժ գործադրել և բացել: Ռուսաստանի սցենարն է` հարկադրել նոր պատերազմ, Հայաստանը պարտվի և կնքվի ծանր պայմաններով «Ալեքսանդրապոլ-2»-ը: Եթե ՀՀ-ն չկարողանա հմուտ դիվանագիտական որոշումներով ստիպել Ադրբեջանին բացել միջանցքը, ապա կկանգնենք նոր պատերազմի շեմին»: